Ֆիննախի հնչեցրած ցուցանիշների հիմքը ԱՎԾ հրապարակումներն են

12.01.2017 | 23:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ ֆինանսների նախարարությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում պարզաբանել է տարեվերջյան ասուլիսում հնչեցված ցուցանիշների փաստային հիմքերը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասված է.

«Մամուլում տեղ են գտել մի շարք հրապարակումներ, որտեղ ֆինանսների նախարարի կողմից տարեվերջյան ասուլիսում հնչեցրած թվային ցուցանիշները եւ դրա վերաբերյալ մեկնաբանությունները կասկածի տակ են դրվել կամ այլ կերպ են ներկայացվել: Ֆինանսների նախարարությունն այս առումով եւս մեկ անգամ պարզաբանում է.

ֆինանսների նախարարի կողմից հնչեցրած տնտեսական ակտիվության եւ տնտեսական զարգացումների ցուցանիշների համար հիմք են հանդիսացել ՀՀ ԱՎԾ պաշտոնական հրապարակումները: Այսպես՝ նշվել է, որ գյուղատնտեսության թողարկման ծավալները 2016 թվականի օգոստոսին գրանցել են 9.8 % աճ (օգոստոսը՝
նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ), այնուհետեւ դիտվել են կտրուկ անկումներ. սեպտեմբերը՝ սեպտեմբերի նկատմամբ շուրջ 20 % անկում, հոկտեմբերը՝ հոկտեմբերի նկատմամբ շուրջ 30% անկում (տես՝ http://armstat.am/file/doc/99501058.pdf): Ընդ որում, նշված միտումների պարագայում նկատվել են նաեւ գյուղմթերք արտադրողների իրացման գների անկումներ:

Այսպիսի զարգացումը, եթե պայմանավորված լիներ բացառապես տնտեսական գործոններով, ապա, հաշվի առնելով գյուղատնտեսության ճյուղի մրցակցային վիճակը (մրցակցային շուկաներում գներն արագ են արձագանքում ծավալների փոփոխություններին) եւ դա հավաստող նախորդ տարիների օրինաչափությունները, պետք է որ ականատեսը լինեինք ճյուղի թողարկման գների հակառակ միտմանը՝ աճին:

Սակայն, գյուղատնտեսության ճյուղում հունվար-նոյեմբեր ամիսներին -6,2% անկման պարագայում դիտվել է նաեւ ճյուղի իրացման գների ինդեքսի -2% անկում (տես` http://armstat.am/file/article/sv_11_16a_130.pdf), որի համար էլ տնտեսագիտական՝ այդ թվում նաեւ սեզոնի տեղաշարժով պայմնավորված հիմնավորվածություն հնարավոր չէ ներկայացնել»:

Ֆինանսների նախարարությունը նաեւ ներկայացրել է գյուղատնտեսության թողարկման իրական աճի իրացման գների ցուցանիշները 2012-2015թթ. համար եւ 2016թ. ամիսների համար (հիմքը՝ ՀՀ ԱՎԾ պաշտոնական տվյալներ):



Դիտում՝ 3623
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai