«Կոկա-Կոլա Հելլենիկ»-ը կընդլայնի Հայաստանում գործունեությունը

12.01.2017 | 15:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Կոկա-Կոլա Հելլենիկ» ընկերության տարածաշրջանային տնօրեն Քիթ Սանդերսի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը կարեւորել է «Կոկա-Կոլա Հելլենիկ»-ի գործունեությունը Հայաստանում եւ պատրաստակամություն հայտնել քննարկել ընկերության առաջիկա ծրագրերը:

Քիթ Սանդերսն ընդգծել է, որ «Կոկա-Կոլա Հելլենիկ»-ը մեծ նշանակություն է տալիս Հայաստանում ծավալող  գործունեությանը եւ պատրաստվում է Հայաստանում ներդրումային նոր ծրագրեր իրականացնել:

«Կոկա-Կոլա Հելլենիկ»-ի տարածաշրջանային տնօրենի խոսքով՝ իրենց ընկերությունը պատրաստ է նաեւ իր գործունեությամբ արտաքին ներդրողներին Հայաստանը ներկայացնել որպես բիզնեսի համար ցանկալի հանգրվան: Նա հավելել է, որ ընկերության սոցիալական եւ ուսումնական բնույթի ծրագրերը եւս կրելու են շարունակական բնույթ:

Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը պատրաստ է օժանդակել «Կոկա-Կոլա Հելլենիկ»-ի՝ Հայաստանում գործունեությունն ընդլայնելու նախաձեռնությանը:

Դիտում՝ 18893
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai