Յունիբանկը բարելավել է SWIFT-ով փոխանցումների պայմանները

12.01.2017 | 15:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Յունիբանկը գործարկել է ակցիա, որի շրջանակում առաջարկում է ամենապահանջված ուղղություններով SWIFT դրամական փոխանցումների մատչելի սակագներ:

Ինչպես հայտնել են բանկում, անկախ գումարի մեծությունից՝  SWIFT-ով Չինաստան եւ Գերմանիա կատարած բոլոր դրամական փոխանցումների համար սահմանվել է 10 հազ. դրամ սակագինը: Նույն սակագինը կգործի նաեւ Ավստրիա մինչեւ €50 հազ., ինչպես նաեւ Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Ֆինլանդիա, Շվեյցարիա եւ Չինաստան մինչեւ €12,5 փոխանցելու դեպքում: Սակագինը ներառում է միջնորդ բանկերի ծախսերը:

Ակցիան կգործի մինչեւ 2017թ. մարտի 31-ը:

«SWIFT համակարգով արդյունավետ աշխատելու եւ հաճախորդներին լայն հնարավորություններ տրամադրելու համար Յունիբանկը համագործակցում է աշխարհի առաջատար բանկերի հետ: Թղթակից բանկերի լայն ցանցի շնորհիվ Յունիբանկը կարող է իրականացնել ցանկացած միջազգային գործարք եւ դրամական փոխանցում ապահովել աշխարհի ցանկացած կետ»,- ասված է հաղորդագրությունում:

Յունիբանկում հիշեցրել են, որ 2015թ. Raiffeisen Bank International-ը SWIFT փոխանցումների բարձր որակ ապահովելու համար բանկին հանձնել էր «Որակի գերազանցություն» (RBI STP Quality Awards) մրցանակը:

Դիտում՝ 7496
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai