Facebook
Google Extention
RSS
Երկուշաբթի, Մարտ 27

Նորություններ

 

Քննարկվում է նվազագույն գնով էլէներգիայի արտադրության հեռանկարը

 
 Հինգշաբթի 12 Հունվար 2017
Photo: http://today.kz/
 

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում էներգետիկ համակարգի զարգացմանն ուղղված հանձնարարականով է հանդես եկել:

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարներին հանձնարարվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համատեղ ուսումնասիրել եւ եռամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ՝ «Էներգետիկ համակարգի մինչեւ 2036 թվականի զարգացման ուղիները» ծրագրում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու վերաբերյալ` որպես նպատակ սահմանելով նվազագույն գնով էլեկտրաէներգիայի արտադրությունը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ ուսումնասիրության ընթացքում պետք է հաշվի առնել ՀՀ տնտեսության զարգացման միտումները, համաշխարհային շուկայում վառելիքի գների փոփոխության միտումները, էլեկտրաէներգետիկ համակարգում իրականացվող լայնածավալ ներդրումները, ինչպես նաեւ վերականգնվող էներգետիկայի զարգացման եւ դրանից բխող էներգետիկ անկախության, անվտանգության ամրապնդման  ու համակարգի հուսալիության աստիճանի բարձրացման անհրաժեշտությունը:

«Պետք է ունենանք հստակ ծրագիր, որով կհասկանանք, թե ինչ հզորությունների կարիք ենք ունենալու եւ արտահանման ինչ հնարավորություններ»,- ասել է Կարեն Կարապետյանը:

 
< Վերադառնալ
Դիտումների քանակը՝  1706
 
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 
Դեպի վերև
Banks.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Նորությունների արխիվ
Օր Ամիս    Տարի
Ամենաընթերցվածը
այսօրվա
շաբաթվա
ամսվա