Օրակարգում է ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելու հարցը

12.01.2017 | 12:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում հանձնարարել է քննարկել ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու հնարավորությունները:

Տնտեսական զարգացման ու ներդրումների, ֆինանսների, պաշտպանության, գյուղատնտեսության ու առողջապահության  նախարարներին հանձնարարվել է համատեղ ուսումնասիրել եւ 20-օրյա ժամկետում ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

«Մասնավորապես, դիտարկել փոխարինման մեխանիզմների տարբեր հնարավորությունները, այդ թվում՝ համարժեք փոխարինող ապրանքները, որոնց արտադրության կազմակերպումը տեղում կարող է լինել շահավետ ու մրցունակ ներմուծողների նկատմամբ»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետը հանձնարարել է շուկայական մեխանիզմներով հնարավոր դարձնել այդ ապրանքների նկատմամբ պահանջարկը՝ տեղում արտադրության տեսանկյունից ոչ շահավետ եւ ներմուծվող ապրանքների պահանջարկի կրճատման հաշվին:

Դիտում՝ 2843
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai