Ադրբեջանը մտադիր է ավելացնել արտարժութային պահուստները

11.01.2017 | 16:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ 2016թ. «կարեւորագույն խնդիրներից է եղել պահպանել արտարժութային պահուստները, հատկապես` «Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամ»-ի (SOFAZ) միջոցները:

«Մենք հասել ենք մեր առջեւ դրված խնդրին: Ուզում եմ մեկ անգամ եւս հանրության ուշադրությունը հրավիրել աշխարհում ընթացող գործընթացների վրա: Նավթով հարուստ բոլոր երկրների արտարժութային եկամուտները խիստ նվազել են: Մինչդեռ Ադրբեջանի նավթային հիմնադրամի եկամուտները նվազել են ընդամենը 4%-ով»,- ասել է նա:

Trend-ի հաղորդմամբ` Ադրբեջանի նախագահն ասել է, որ SOFAZ-ի միջոցներն այսօր կազմում են $33 մլրդ:

«Համոզված եմ, որ այս տարի կավելացնենք պահուստները: Իհարկե, ճգնաժամից դուրս գալու ամենադյուրին ճանապարհն արտարժութային միջոցների վատնումն է, որը եւ նկատում ենք շատ տեղերում: Մինչդեռ մենք մտածում ենք ապագայի մասին»,- ընդգծել է Իլհամ Ալիեւը:

Դիտում՝ 9366
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai