ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է SMS ծանուցման անվճար ծառայություն

10.01.2017 | 12:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է SMS ծանուցումների նոր անվճար ծառայություն:

Բանկում նշել են, որ ծառայության նպատակն է ապահովել հաճախորդների կողմից իրականացվող գործառնությունների հուսալիությունը, ինչպես նաեւ ժամանակին ծանուցել նրանց ավանդների գծով գործարքների եւ վարկային պարտավորությունների առաջիկա մարումների մասին:

SMS ծանուցումների միջոցով հաճախորդներն իրական ժամանակի ռեժիմում կարող են ստանալ տեղեկատվություն հետեւյալ ուղղություններով`

- Ավանդների գծով գործարքներ. բանկի ավանդատուներն ավանդներ ձեւակերպելիս, վաղաժամկետ լուծման կամ ժամկետի լրանալուց ավանդների փակման դեպքում, ավանդների գումարները հանելիս, ավանդի գրավով վարկեր ձեւակերպելիս կստանան գործարքը հաստատող SMS ծանուցում` դրանով իսկ բարձրացնելով բանկի հետ գործարքների հուսալիությունը:

- Վարկերի մարում. հաճախորդների հարմարավետության եւ վարկերի առաջիկա վճարումների ժամանակին կատարման նպատակով հաճախորդները տեղեկացվում են մարման ժամկետի, ինչպես նաեւ այն մասին, որ վարկը կարող է ժամկետանց ճանաչվել` հնարավորություն տալով խուսափելու վարկերի տեխնիկական ժամկետանցման իրավիճակներից:

Դիտում՝ 11145
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai