ՀՀ-ում նախատեսվում է երկրաջերմային կայան կառուցել

29.12.2016 | 15:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Քարքարում երկրաջերմային (ընդերքի ջերմությունն էլեկտրաէներգիայի փոխակերպող) կայան կառուցելու նպատակով իրականացված հորատումները դրական արդյունքներ են տվել։

Այս մասին ասել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը՝ ամփոփելով 2016թ. կատարված աշխատանքները:

«Փորվել է երկու հորատանցք`1500 մետր եւ 1684 մետր խորությամբ։ Հորատման վերջնական արդյունքները կներկայացվեն հաջորդ տարվա հունվարին, սակայն նախնական տվյալներով` խորհրդատուները նշում են, որ 2,5 հազ. մետր խորության վրա կարող ենք ունենալ 180 աստիճան ջերմություն եւ համապատասխան հեղուկ, որը լավ նախադրյալ է համակարգային երկրաջերմային կայանի կառուցման համար»,- նշել է նա:

Նախատեսվում է շուրջ 30 մեգավատ հզորությամբ կայանի կառուցում, որի տարեկան արտադրողականությունը կլինի ավելի քան 200 մլն կՎտ/ժամ. այն Հայաստանի ներքին սպառման  3%-ն է:

Փոխնախարարը նշել է, որ նման երկրաջերմային տեղանքներ առկա են ոչ միայն Սիսիանում, այլեւ Ջերմաղբյուրում, Բերձորում, Հայաստան-Վրաստան սահմանի որոշ հատվածներում։

Դիտում՝ 5945
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo