Վարչապետն անդրադարձել է ոռոգման ջրի արդյունավետ օգտագործմանը

29.12.2016 | 14:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին վարչապետ Կարեն Կարապետյանը ոռոգման ջրի ջրատնտեսական կառույցների, ոռոգելի հողատարածքների բնագավառում ծառայություններ մատուցող կազմակերպությունների ֆինանսական ու տեխնիկական միջոցների առավել արդյունավետ օգտագործման նպատակով նոր հանձնարարականներ է տվել:

Մասնավորապեսˋ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարվել է մինչ գալիք տարվա մարտի 1-ը ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի, գյուղատնտեսության նախարարի, մարզպետների, կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի աջակցությամբ գնահատել ոռոգման ջրամատակարարմամբ պայմանավորված պարտավորությունների ծավալները՝ ըստ համայնքների եւ ըստ ջրօգտագործողների, որից հետո ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություններ այդ պարտավորությունների իրականացման վերաբերյալ:

Տարածքային կառավարման եւ զարգացման, գյուղատնտեսության նախարարներին, մարզպետներին, կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին հանձնարարվել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից 2017 թ. ոռոգման ջրապահանջի գնահատման, պայմանագրերի կնքման եւ անխափան ջրամատակարարման ապահովման նպատակով մինչեւ 2017թ. փետրվարի 25-ը կոմիտեին տրամադրել ըստ համայնքների ոռոգելի հողատարածքների կադաստրային եւ փաստացի վերջին 3 տարիների տվյալները, ոռոգելի մշակաբույսերի կազմն ըստ զբաղեցված տարածքների:

Դիտում՝ 5224
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo