Բագրատաշենի մաքսակետում անմաքս առեւտրի սրահ կհիմնվի

29.12.2016 | 14:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Բագրատաշենի մաքսակետում առաջիկայում «Դյութի Ֆրի Հոլդինգ»-ի առեւտրի կետ կբացվի:

Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել ՀՀ ԿԱ ՊԵԿ Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Բագրատաշեն մաքսակետի տարածքից «Դյութի Ֆրի Հոլդինգ» ՍՊԸ-ին կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու մասին» որոշման նախագիծը:

Որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռնի մաքսակետի տարածքում հիմնել անմաքս առեւտրի սրահ:

«Նախագծի ընդունումը կնպաստի հողամասերի օգտագործման արդյունավետության բարձրացմանը, ներդրումների ծավալների ավելացմանը եւ աշխատատեղերի ստեղծմանը»,- նշել է ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը:

Դիտում՝ 5803
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai