Արթուր Ջավադյան. Բանկերը սահուն կերպով բավարարել են կապիտալի նոր սահմանաչափը

28.12.2016 | 22:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր ասել է, որ 2016թ. հաջողվել է ապահովել գների եւ ֆինանսական կայունությունը:

Այս մասին ԿԲ նախագահն ասել է տարեմուտի ավանդական ընդունելության ժամանակ, որին մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մեզ համար կարեւորագույն գնահատական է վստահությունը, ինչը ձեռք է բերվում հետեւողական աշխատանքի շնորհիվ: Վստահության շնորհիվ է նաեւ, որ հասարակության մոտ առկա գնաճային սպասումներն էապես նվազել են»,- ասել է նա:

Արթուր Ջավադյանը նշել է, որ գնաճային սպասումների նվազումն արտահայտվել է ֆինանսական շուկայի, մասնավորապես՝ երկարաժամկետ տոկոսադրույքների նվազմամբ՝ հիմքեր ստեղծելով ներքին պահանջարկի վերականգնման, ապագա տնտեսական աճի համար:

Նա հիշեցրել է, որ ցածր գնաճային միջավայրում ԿԲ-ն տարվա ընթացքում աստիճանական իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ ընդհանուր առմամբ նվազեցնելով 3,5%-ով:

ԿԲ նախագահի գնահատականով՝ տարին կավարտվի 0-ից ցածր գնաճով:

«Բացի այն, որ գների կայունությունն անհրաժեշտ է, որպեսզի տնտեսական ակտիվության համար մակրոտնտեսական բարենպաստ միջավայր ձեւավորի, այն նաեւ աջակցել է այս պահին մեր հասարակության եւ բիզնեսի շատ կարեւոր առաջնահերթ խնդիրների լուծմանը, մասնավորապես՝

- տրանսֆերտների նվազման պարագայում նպաստել է սպառողների կենսամակարդակի պահպանմանը՝ աշխատավարձերի եւ այլ եկամուտների գնողունակության պահպանման միջոցով,
- նպաստել է ձեռնարկությունների մրցունակության վերականգնմանը, որը խաթարվել էր ռուբլու արժեզրկման հետեւանքով,
- նպաստել է արտահանելի հատվածի դրական զարգացումների ապահովմանը»:

Արթուր Ջավադյանի բնորոշմամբ՝ տարին նշանակալի էր նաեւ ֆինանսական կայունության ամրապնդման տեսանկյունից. բանկերը կարողացան սահուն կերպով բավարարել կապիտալի նոր սահմանաչափի պահանջը, տեղի ունեցավ միավորման 4 գործարք:

«Այս որոշումը նպատակաուղղված է երկարաժամկետ հատվածում բանկային համակարգի ֆինանսական կայունության ամրապնդմանը, բանկերի մրցունակության եւ տնտեսությունում բանկային ոլորտի դերի բարձրացմանը»,- ընդգծել է նա:

Արթուր Ջավադյանի ամբողջական ելույթին կարող եք ծանոթանալ ստորեւ ներկայացված տեսանյութում:

Դիտում՝ 8346
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai