Facebook
Google Extention
RSS
Երկուշաբթի, Հունվար 16

Նորություններ

 

«Սիլ Ինշուրանս»-ը տեղեկատվական անվտանգության հավաստագիր է ստացել

 
 Ուրբաթ 23 Դեկտեմբեր 2016
Photo: «Սիլ Ինշուրանս»
Photo: «Սիլ Ինշուրանս»
Photo: «Սիլ Ինշուրանս»
Photo: «Սիլ Ինշուրանս»
 

Այսօր Երեւանում կայացել է «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության կազմակերպած միջոցառումը, որը նվիրված էր ընկերության՝ տեղեկատվական անվտանգության եւ որակի կառավարման համակարգերի ISO 27001 եւ 9001 միջազգային հավատարմագրմանը:

Ինչպես հայտնել են ընկերությունում, «Սիլ Ինշուրանս»-ն առաջին ապահովագրական ընկերությունն է Հայաստանում, որը ստացել է ISO 27001 տեղեկատվական անվտանգության հավաստագիր:

Միջոցառման ընթացքում հավաստագրեր հանձնվեցին նաեւ «Սիլ Ինշուրանս»-ի՝ համապատասխան վերապատրաստում անցած աշխատակիցներին:

«Սիլ Ինշուրանս»-ի գործադիր տնօրեն Արսեն Հակոբյանը նշել է, որ ընկերությունն իր գործունեության 16 տարիների ընթացքում անընդհատ աճի միտումներ է դրսեւորել եւ դարձել հզոր ֆինանսական կառույց ու շարունակում է քայլեր ձեռնարկել ապահովագրական շուկայում իր ուրույն տեղն ամրապնդելու ուղղությամբ:

«Ընկերությունը որդեգրել է կառավարման համակարգի անընդհատ կատարելագործման քաղաքականություն: Կարեւոր քայլ էր նաեւ միջազգային ստանդարտներին համապատասխան կառավարման համակարգերի ներդրումը, որը թույլ տվեց ընկերությանը ոչ միայն բացահայտել եւ շտկել անհամապատասխանությունները, այլեւ պարզել դրանց առաջացման պատճառները եւ, իհարկե,  վերացնել դրանք՝ բացառելով կրկնողությունը»,- ասել է Արսեն Հակոբյանը եւ շնորհակալություն հայտնել «Սիլ Ինշուրանս»-ի անձնակազմին՝ թիմային արդյունավետ աշխատանքի համար:

«Սիլ Ինշուրանս»-ի խորհրդատու՝ «Սիգնում» ընկերության հիմնադիր-տնօրեն Նիկա Մանուկովան իր հերթին նշել է, որ «Սիլ Ինշուրանս»-ում ներդրվել է ինտեգրված ներքին հսկողության համակարգ՝ օգտագործելով միջազգային կառավարման ստանդարտների գործիքները:

Միջոցառումն ուներ նաեւ սոցիալական ուղղվածություն`աճուրդի հանվեցին «Հայ Մայրեր» բարեգործական հիմնադրամի լոտերը, իսկ ստացված ողջ հասույթն ուղղվեց մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների բուժմանը: Նույն նպատակով գումար հատկացրեց  նաեւ «Սիլ Ինշուրանս»-ը:

«Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը հիմնադրվել է 2000 թ. Սուքիասյանների ընտանիքի եւ Հայէկոնոմբանկի կողմից:

Վերջին 16 տարիների ընթացքում ընկերության ակտիվներն աճել են 100 անգամ եւ 2016 թ. կազմել 3 950 000 000 դրամ: Նույն ժամանակահատվածում ընկերության սեփական կապիտալն աճել է 57 անգամ եւ կազմել 1 776 000 000 դրամ: Ապահովագրավճարները 16 տարվա ընքացքում աճել են  346  անգամ եւ կազմել 3 903 000 000 դրամ:
    
Ընկերության ապահովագրական հատուցումները աճել են 385 անգամ եւ 2016թ. տվյալներով կազմել 2 011 000 000 դրամ:

«Սիլ Ինշուրանս» ընկերության անձնակազմը 2000 թ. բաղկացած է եղել 4 հոգուց, 2009 -ին՝  23, իսկ 2016 թ. տվյալներով՝ 210 հոգուց:

Ընկերությունը մատուցում է ապահովագրական ծառայություններ 11 դասերով:

 
< Վերադառնալ
Դիտումների քանակը՝  5176
 
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 
Դեպի վերև
Banks.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Նորությունների արխիվ
Օր Ամիս    Տարի
Ամենաընթերցվածը
այսօրվա
շաբաթվա
ամսվա