Հայբիզնեսբանկը ֆինանսավորում է էներգաարդյունավետ բիզնեսը

16.12.2016 | 11:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայբիզնեսբանկը գործարկել է «ABB-Էներգաարդյունավետ բիզնես» վարկային պրոդուկտը:

Բանկում նշել են, որ այն գործարկվել է գերմանական KFW բանկի հետ համագործակցությամբ եւ առաջարկվում է «Էներգաարդյունավետություն միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների համար» ծրագրի շրջանակում՝ ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին:

«ABB-Էներգաարդյունավետ բիզնես» վարկային պրոդուկտը տրամադրվում է վարկի կամ չվերականգնվող վարկային գծի տեսքով:

Վարկային պրոդուկտի նպատակն է էներգաարդյունավետության հաշվին ընդլայնել բիզնեսի հնարավորությունները իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի համար, մասնավորապես՝

-    Կրճատել արտադրանքի մեկ միավորի եւ, ընդհանուր առմամբ, բիզնեսի գծով էներգածախսերը,
-    Ստանալ մրցակցային առավելություններ,
-    Ավելացնել արտադրական հզորությունը,
-    Բարելավել մատուցվող ծառայությունների եւ արտադրանքի որակը,
-    Բարձրացնել աշխատակիցների աշխատանքի հարմարավետությունը եւ այլն:

Վարկային ծրագիրը նախատեսված է ջեռուցման, օդափոխության, լուսավորության, հովացման, շենքերի ջերմամեկուսացման, սննդի վերամշակման սարքավորումների ձեռքբերման եւ տնտեսության այլ ճյուղերի, ավտոմոբիլային պարկի թարմացման եւ այլ նպատակներով:

Վարկավորման չափը կարող է սահմանվել գրավադրվող անշարժ գույքի լիկվիդային արժեքի մինչեւ 60%-ի չափով, շարժական գույքի գրավադրման դեպքում՝ մինչեւ 50%-ի չափով, իսկ շրջանառու միջոցների գրավադրման դեպքում՝ մինչեւ 40%-ի չափով:

Էներգաարդյունավետ վարկատեսակը տրվում է միայն դրամով, 1-5 տարի մարման ժամկետով, նվազագույնը՝ 1 000 000 դրամի չափով:

«Վարկավորման առավելությունը տարեկան ցածր անվանական տոկոսադրույքն է, որը կազմում է 11,4%, ինչպես նաեւ տոկոսադրույքի՝ նվազող մնացորդի նկատմամբ հաշվարկման կարգը»,- նշել են բանկում:

Դիտում՝ 24970
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai