Երեւանում բանկոմատների կողոպտման փորձ է կատարվել

16.12.2016 | 11:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր՝ վաղ առավոտյան, Երեւանում պայթեցման եղանակով բանկոմատների կողոպտման փորձ է կատարվել:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից Banks.am-ին տեղեկացրել են, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 06:15-ին, համապատասխան ահազանգ է ստացվել Երեւանի Սարյան 8 եւ 10 հասցեներից, իսկ 8:45-ին՝ Բաղրամյան 56 հասցեից:

Ոստիկանությունում նշել են, որ մանրամասները պարզվում են, կատարվում է հետաքննություն:

Կողոպտման փորձի ենթարկված բանկոմատներից մեկը Սարյան փողոցի վրա գտնվող Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի բանկոմատն է, երկորդը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի՝ Բաղրամյան 56 հասցեում գտնվող բանկոմոտը:

ՎՏԲ-Հայաստան Բանկն այս կապակցությամբ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ:

«Այսօր՝ գիշերը 4:30-ին, կատարվել է Բաղրամյան փող, 56 հասցեում թիվ 4 մասնաճյուղի հարեւանությամբ տեղակայված ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատի կողոպտման փորձ:

Հանցագործներին չի հաջողվել իրականացնել կողոպուտ, բանկոմատին հասցվել է աննշան վնաս։

Իրավապահ մարմինները վարում են հետաքննություն»,- ասված է ՎՏԲ-Հայաստան Բանկի հայտարարությունում:

Դիտում՝ 8474
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai