«Կամուրջ» ՈՒՎԿ-ի հաճախորդները կարող են «Թել-Սել»-ի տերմինալներով վարկ մարել

15.12.2016 | 12:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը սկսել է համագործակցել «Թել-Սել» ընկերության հետ՝ իր հաճախորդներին ընձեռելով հնարավորություն կատարելու վճարումներ «Թել-Սել»-ի շուրջ 1500 տերմինալներով եւ 15 մասնաճյուղերում:

«Մենք մշտապես կարեւորում ենք հաճախորդների կարիքների բացահայտման եւ բավարարման մեխանիզմների կատարելագործումը՝ առաջարկելով մեր հաճախորդներին նոր լուծումներ, որոնք էլ ավելի հասանելի եւ հարմարավետ են դարձնում մեր ծառայություններից օգտվելը»,- ասված է հաղորդագրությունում:

«Կամուրջ» ՈՒՎԿ-ում ընդգծել են, որ միանալով «Թել-Սել»-ի վճարային համակարգին՝ կազմակերպության հաճախորդները լիարժեք հնարավորություն ունեն իրականացնել վարկի մարումներ՝ շաբաթը 7 օր եւ օրվա ցանկացած ժամի:

Դիտում՝ 14229
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai