Ամերիաբանկն ու «Բեստ Քարդ»-ը համատեղ ծրագիր են ներկայացրել

13.12.2016 | 17:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ամերիաբանկը՝ «Բեստ Քարդ» ընկերության հետ համատեղ, մեկնարկել է «Այո» հետվճարային (cashback) ծրագիրը:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ամերիաբանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը:

Նրա խոսքով` ծրագրի շրջանակում հաճախորդները հնարավորություն կստանան  գործընկեր առեւտրի եւ սպասարկման սրահներում կատարած յուրաքանչյուր անկանխիկ գնման դիմաց ստանալ հետվճար (cashback)՝ ծախսած գումարի մինչեւ 20%-ի չափով:

Հետվճարային ծրագիրը տարածվելու է Ամերիաբանկի բոլոր քարտերի վրա (բացառությամբ նվեր եւ բիզնես քարտերի), ինչպես նաեւ ծրագրի շրջանակում  թողարկվող «Այո» Visa Classic եւ «Այո» Visa Gold միջազգային վճարային քարտերի վրա:

««Այո» քարտերը լինելու են ոչ միայն վճարային եւ հետվճարային գործիք. բանկի ստանդարտ վարկավորման գործընթացի տրամաբանության ներքո կարողանալու ենք տրամադրել վարկային գծեր, ինչն էլ ավելի գրավիչ է դարձնելու այս քարտերը մեր հաճախորդների համար»,- ասել է Արման Բարսեղյանը:

Նա տեղեկացրել է, որ «Այո» քարտապանները միաժամանակ հնարավորություն կունենան ստանալու լրացուցիչ զեղչեր, անակնկալներ, նվերներ:

Ամսվա ընթացքում կատարված գնումների դիմաց հետվճարումն իրականացվելու է քարտապանի՝ Ամերիաբանկում ունեցած հաշվին մինչեւ գնումների կատարման ամսվան հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրը:

«Այս ծրագիրն առանձնանում է Հայաստանում գործող մնացած ծրագրերից նրանով, որ ներկայում առաջարկում է ամենամեծ գործընկերների ցանկը: Մեկ ծրագրի շրջանակում կարողացել ենք միավորել տարբեր ոլորտների ներկայացուցիչների, այդ թվում` սուպերմարկետներ, բենզալցակայաններ, հագուստ, կոշիկ, ժամանցի վայրեր, ապահովագրական ընկերություններ: Առաջիկայում նախատեսվում ենք համալրել այս ցանկը»,- ասել է «Բեստ Քարդ» ընկերության գլխավոր տնօրեն Մարինա Դալլաքյանը:

Նրա խոսքով` «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերության հետ համագործակցության շրջանակում «Այո» քարտի բոլոր քարտապանները կստանան դժբախտ պատահարներից ապահովագրության հատուկ փաթեթ:

«Այո» ծրագրի գործընկերների ցանկին, տրամադրվող հետվճարների չափերին եւ այլ մանրամասների կարելի է ծանոթանալ ծրագրի պաշտոնական կայքում:

Դիտում՝ 7047
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai