Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը Սեւծովյան բանկից $10 մլն վարկ է ստացել

13.12.2016 | 12:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկը (ԱԶՍԲ) եւ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը կնքել են $10 մլն-ի վարկային նոր համաձայնագիր:

Ինչպես հայտնել են Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկում, քառամյա վարկն օգտագործվելու է հատուկ նախագծեր եւ ներդրումային ծրագրեր ֆինանսավորելու, մասնավորապես՝ Հայաստանի ՓՄՁ եւ գյուղատնտեսության ոլորտներում հնարավորություններն ընդլայնելու նպատակով:

«Մենք բարձր ենք գնահատում ԱԶՍԲ-ի հետ երկարամյա համագործակցությունը, որը մեզ հնարավորություն է ընձեռում ավելացնել ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման ծավալները: Այս պայմանագիրը թույլ է տալիս աջակցել մի շարք ձեռնարկությունների՝ նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը»,- ասել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

«Այս՝ թվով չորրորդ վարկային պայմանագիրն Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի հետ ավելի կմեծացնի հայաստանյան փոքր ձեռնարկություններին երկարաժամկետ ֆինանսավորելու հնարավորությունները: Այն կնպաստի ՓՄՁ ոլորտի զարգացմանը, ինչը հանդիսանում է ԱԶՍԲ-ի առաջնահերթ ռազմավարական խնդիրը Հայաստանում: Այս համագործակցությունը թույլ կտա ստեղծել հավելյալ եկամուտներ եւ տնտեսության վրա կունենա ավելի դրական ազդեցություն»,- նշել է ԱԶՍԲ-ի նախագահ Իհսան Դելիքանլին:

Բանկում տեղեկացրել են, որ 2006-ից ԱԶՍԲ-ն Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի հետ իրականացրել է առեւտրի եւ ՓՄՁ ֆինանսավորման մի շարք գործարքներ՝ ընդհանուր առմամբ $33 մլն-ի չափով, իսկ իր գործունեության սկզբից (1999թ.) ԱԶՍԲ-ի տրամադրած ընդհանուր ֆինանսական աջակցությունը Հայաստանի ՓՄՁ ոլորտին տեղական բանկերի միջոցով կազմել է մոտ €100 մլն:

Banks.am-ի բացառիկ զրույցը ԱԶՍԲ նախագահ Իհսան Ուգուր Դելիքանլիի հետ կարող եք կարդալ այստեղ:

Դիտում՝ 5870
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai