Աերոնավիգացիոն սպասարկումը «Շիրակ»-ում կիրականացվի կես գնով

07.12.2016 | 16:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում աերոնավիգացիոն սպասարկումը (օդային երթեւեկության սպասարկում) ավիաընկերությունների համար այսուհետ կիրականացվի 50% իջեցված սակագնով:

Ինչպես հայտնել են ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, փոփոխությունն իրականացվել է օդանավակայանի գրավչության բարձրացման եւ զարգացման նպատակով:

«Այս որոշումն օդանավակայանի զարգացման ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացված միջոցառումների տրամաբանական շարունակությունն է, որի նպատակն է զեղչային ամբողջական համակարգի կիրառման արդյունքում խթանել ավիաընկերությունների հետաքրքրությունն օդանավակայանի նկատմամբ եւ օգտագործել վերջինիս ամբողջ պոտենցիալը՝ նպաստելով նաեւ Հայաստանի հյուսիսային հատվածում տնտեսական ակտիվության բարձրացմանը»,- ասված է հաղորդագրությունում:  

Իջեցված գները գործելու են բոլոր ավիաընկերությունների համար, որոնք թռիչքներ կիրականացնեն «Շիրակ» օդանավակայանից:

Դիտում՝ 3137
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai