Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը վերանայել է խոշոր վարկերի գծով իր մոտեցումը

06.12.2016 | 16:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը վերանայել է խոշոր վարկերի տրամադրման իր քաղաքականությունը:

Ինչպես հայտնել են բանկում, այս մասին այսօր ասել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը՝ Լոռու մասնաճյուղում մարզի գործարարների հետ հանդիպման ժամանակ, որին ներկա է եղել նաեւ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

«Մենք երկու տարի շարունակ զերծ ենք մնացել խոշոր վարկեր տրամադրելուց, մաքրել եւ առողջացրել ենք մեր պորտֆելը: Սա եզակի երեւույթ է բանկային համակարգում, մենք գնացինք այդ քայլին, քանի որ առաջնորդվում ենք պատասխանատու բիզնեսի սկզբունքներով»,- ասել է Հակոբ Անդրեասյանը:

Նրա խոսքով` բանկի որոշմանը նպաստել է նաեւ վերջին ամիսներին կառավարության ներկայացուցիչների եւ միջազգային կառույցների հետ տեղի ունեցած հանդիպումների ընթացքում ներկայացված «տպավորիչ փոփոխությունների նախագծերը»:

Հաշվի առնելով այս հանգամանքները՝ բանկի խորհուրդը քննարկել եւ որոշել է, որ այսուհետ պատրաստ է «հետաքրքիր եւ խոստումնալից նախագծերին տրամադրել համեմատաբար մեծ վարկեր»:

«Արդեն մի քանի ամիս է՝ գործարար շրջանակներից դրական ազդակներ են գալիս, եւ ակնկալում ենք շուտով հանրապետության ներդրումային դաշտի էական փոփոխությունների ականատեսը լինել: Այս կերպ մենք առաջին պատասխան քայլն ենք անում՝ նպատակ ունենալով մասնակից դառնալ բարեփոխումների գործընթացին»,- ասել է բանկի ղեկավարը:

Տրամադրվելիք վարկերի տոկոսադրույքներն ու ժամկետները կախված կլինեն, նախեւառաջ, նախագծերի ֆինանսական գնահատականից եւ բազմակի ազդեցության՝ մուլտիպլիկատորի էֆեկտից:

«Որպես տոկոսադրույքները նվազեցնելու եւս մեկ գործիք կդիտարկվի փաթեթային համագործակցության հեռանկարը՝ ներկայացնելով բանկի կողմից առաջարկվող պրոդուկտների շատ ավելի լայն ցանկ, քան միայն վարկավորումը»,- նշել են բանկում:

Դիտում՝ 5885
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai