ՀՀ-ն՝ ֆինանսական կրթման ոլորտի տարածաշրջանային առաջատար

02.12.2016 | 15:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանը տարածաշրջանային հաղթող է ճանաչվել «Երեխաների եւ երիտասարդների ֆինանսների միջազգային կազմակերպության» (Child & Youth Finance International) «Գլոբալ ներգրավվածություն» (Global inclusion) մրցանակաբաշխությունում:

Ինչպես հաղորդում է abcfinance.am կայքը, Շվեդիայում նոյեմբերի 28-ին կայացած իրադարձությանը մասնակցել են նոմինացված 45 երկրների 150 ներկայացուցիչներ, որոնց շարքում Հայաստանը՝ ի դեմս Կենտրոնական բանկի, գրավել է առաջին տեղը Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների շարքում:

«Մրցանակաբաշխության հիմնական նպատակն է ընդգծել բոլոր այն երկրների եւ կառույցների կարեւորությունը, որոնք մեծ ներդրում են ունեցել ֆինանսական կրթվածության եւ ներգրավվածության մակարդակի բարձրացման հարցում: Հայաստանը 2016-ին առանձնացել է ֆինանսական, սոցիալական եւ կյանքի որակի բարելավմանն ուղղված նորարար ծրագրերի իրականացմամբ»,- ասված է հաղորդագրությունում:

Մրցանակը տրամադրվել է ԿԲ-ի Սպառողների շահերի պաշտպանության եւ ֆինանսական կրթման կենտրոնին` ֆինանսական կրթման ազգային ռազմավարության ներդրման եւ արդյունավետ կիրառման, ինչպես նաեւ «Իմ ֆինանսների ամիս» ծրագրի արդյունքում ֆինանսական կրթվածության քանակական եւ որակական ցուցանիշների աճի համար:

Դիտում՝ 3310
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai