Facebook
Google Extention
RSS
Հինգշաբթի, Դեկտեմբեր 08

Նորություններ

 

Վարչապետը կոչ է արել ՓՄՁ զարգացման խորհրդում ներգրավել «բոլոր շերտերին»

 
 Ուրբաթ 02 Դեկտեմբեր 2016
Photo: ՀՀ կառավարության մամուլի ծառայություն
 

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ անհրաժեշտ է բարձրացնել ՓՄՁ զարգացման խորհրդի գործունեության արդյունավետությունը:

Այս մասին վարչապետն ասել է ՀՀ փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստի ընթացքում:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին՝ հաջորդ նիստին առաջարկություններ ներկայացնել խորհրդի կազմի եւ գործունեության ուղղությունների վերաբերյալ:

«Պետք է վերանայել այն հիմնական մոտեցումներն ու սկզբունքները, որոնք դրված են խորհրդի գործունեության հիմքում: ՓՄՁ զարգացման խորհրդում պետք է ներգրավված լինեն ոլորտը ներկայացնող բոլոր շերտերը: Այս խորհուրդը պետք է դարձնել հարթակ, որտեղ ներկայացվող նախաձեռնություններն առարկայական կերպով կնպաստեն ոլորտում առկա խոչընդոտների վերացմանը եւ ՓՄՁ զարգացմանը»,- նշել է վարչապետը:

Նիստում ներկայացվել են պետական գնումների շրջանակում ՀՀ-ում արտադրված ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման կարգի սահմանման, Քրեական եւ Հարկային օրենսգրքերում ՓՄՁ-ներին առնչվող որոշ դրույթների, ՓՄՁ-ների ու առեւտրի կենտրոնների միջեւ գնորդ-մատակարար շղթայում առկա խնդիրների քննարկման, բիզնես ինկուբատորի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքները:

Քննարկվել են մաքսային կարգավորման, վարչական իրավախախտումների վերաբերյալ առաջարկվող օրենսդրական փոփոխություններին, ՀՀ-ում լիզինգի՝ որպես այլընտրանքային ֆինանսական գործիքի զարգացմանը վերաբերող եւ այլ հարցեր:

 
< Վերադառնալ
Դիտումների քանակը՝  1777
 
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 
Դեպի վերև
Banks.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Նորությունների արխիվ
Օր Ամիս    Տարի
Ամենաընթերցվածը
այսօրվա
շաբաթվա
ամսվա