ԿԲ-ն ներկայացրել է հիփոթեքային վարկերի մասին օրենքի փոփոխությունները

01.12.2016 | 18:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօր հավանության է արժանացրել «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով սահմանվում են հիփոթեքային վարկավորման միասնական խիստ կանոններ:

ՀՀ Կենտրոնական բանկը հաղորդագրություն է տարածել, որում ներկայացրել է նախագծով սահմանվող փոփոխությունները:

Նախագծով վարկատուներն այսուհետ պարտավոր են սպառողներին մինչեւ վարկը տրամադրելը մանրամասն ներկայացնել եւ բացատրել վարկի հետ կապված մի շարք կարեւոր պայմաններ, ինչպիսիք են՝

- Վարկի արդյունավետ տոկոսադրույքը,
- Այն ծախսերը, որոնք քաղաքացին պետք է կատարի վարկ վերցնելիս,
- Ժամկետից շուտ մարելու հնարավորությունը, դրա իրականացման կարգն ու հետեւանքները,
- Վարկի մարման կանոնները:
 
Նախագծով սպառողը հնարավորություն կունենա ժամկետից շուտ մարել վարկը՝ առանց էական ռիսկեր կրելու, իսկ վարկատուն չի կարող որեւէ տույժ, վճար կամ հատուցում պահանջել: Վարկատուն հնարավորություն կունենա տույժեր կիրառել միայն այն դեպքում, երբ վարկը վաղաժամկետ մարվում է առաջին 3 տարիների ընթացքում եւ մարվող գումարի չափը ավելի է նախագծով սահմանված չափից:   

Նախագծով նաեւ խիստ եւ հստակ կանոններ են սահմանվել անշարժ գույք գնահատողների ընտրության եւ գործունեության նկատմամբ: Օրինակ՝ գնահատողը չի կարող փոխկապակցված լինել վարկատուի հետ կամ բանկը չի կարող ուղղորդել սպառողին՝ օգտվել իր նախընտրած գնահատողից:

Նախագծով ներդրվել են նաեւ վարկատուների կողմից սահմանված կանոնները չպահպանելու հետեւանքով սպառողներին պատճառված վնասների հատուցման մեխանիզմ:

Այսպիսով, նոր կանոնների արդյունքում՝
- Հիփոթեքային վարկերի շուկան կլինի թափանցիկ,
- Սպառողը հիփոթեքային վարկ վերցնելիս կլինի առավել տեղեկացված,
- Սպառողը հնարավորություն կունենա ընտրել առավել բարենպաստ պայմաններով վարկ:   
 

Դիտում՝ 9258
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai