Facebook
Google Extention
RSS
Հինգշաբթի, Դեկտեմբեր 08

Նորություններ

 

Դեղերի շուկան կլինի վարչապետի ուշադրության կենտրոնում

 
 Հինգշաբթի 01 Դեկտեմբեր 2016
Photo: http://www.business-vector.info/
 

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ է տվել՝ ուղղված դեղերի շուկայի ախտորոշմանը, պետպատվեր իրականացնող բուժաշխատողների եւ նրանց այցելուների հարաբերությունների բարելավմանը:

Առողջապահության նախարարությանը հանձնարարվել է երկշաբաթյա ժամկետում իրականացնել դեղերի շուկայի ուսումնասիրություն եւ իրավական կարգավորումների վերլուծություն:

Անդրադառնալով բուժհաստատություններում մատուցվող ծառայությունների որակին` վարչապետը նշել է, որ բուժաշխատող-այցելու հարաբերությունը բարելավելու համար առողջապահության նախարարությունը քսանօրյա ժամկետում կառավարությանը պետք է  ներկայացնի բժշկական էթիկայի նորմերի հաստատման, կիրառման եւ դրանց հետ կապված հարաբերությունների ու պատասխանատվության ենթարկման մասին օրինագիծ:

Առողջապահության նախարարությունից վարչապետը եռամսյա ժամկետում ակնկալում է նաեւ առաջարկ` պետպատվեր իրականացնող բուժաշխատողների անհատական գնահատման համակարգի ներդրման վերաբերյալ, որում կներառվեն նաեւ գնահատման արդյունքների հիման վրա բուժաշխատողների խրախուսման հնարավորությունները:

 
< Վերադառնալ
Դիտումների քանակը՝  1331
 
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 
Դեպի վերև
Banks.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Նորությունների արխիվ
Օր Ամիս    Տարի
Ամենաընթերցվածը
այսօրվա
շաբաթվա
ամսվա