Քննարկվել են լոլիկի իրացմանն առնչվող հարցեր

01.12.2016 | 11:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հրավիրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են լոլիկի իրացմանն առնչվող հարցեր:
 
Ինչպես հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից, խորհրդակցության ընթացքում Հայաստանի ջերմատնային ասոցիացիայի նախագահ Պողոս Գեւորգյանն ասել է, որ հանրապետությունում իրացվում է նաեւ Թուրքիայից ներկրված լոլիկ եւ վարունգ, որի մասին իրենք ահազանգել են նախարարին:

Նրա խոսքով՝ նախարարությանը դիմելուց հետո ներկրումները դադարել են,  մայրաքաղաքի Մալաթիայի գյուղմթերքների շուկայում ներկրված լոլիկ այլեւս չկա,   առկա է պահեստավորված լոլիկ եւ վարունգ, որը պարբերաբար որոշակի քանակներով շուկայահանվում է:
 
«Եթե ցանկանում եք, որ խնդիրը հիմնովին լուծվի, պետք է ներդրում ունենաք այդ գործընթացի մեջ: Անհրաժեշտ է դիտարկել նաեւ հարցի տնտեսական կողմը եւ լուրջ ուշադրություն դարձնել տեղական արտադրանքի մրցունակության բարձրացման հարցին, որպեսզի ներկրվող գյուղմթերքի նկատմամբ տեղականը չհայտնվի ոչ շահեկան վիճակում: Միգուցե նախընտրելի է դիվերսիֆիկացնել արտադրանքի տեսականին: Ներկայացրեք առաջարկներ, մենք մշտապես պատրաստ ենք եւ բաց ցանկացած ձեւաչափով քննարկումների համար»,- ասել է նախարարը:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) պետ Իշխան Կարապետյանն էլ առաջարկել է ստեղծել քաղաքացիական նախաձեռնության խումբ ասոցիացիայի անդամներից եւ գրավոր դիմում ներկայացնել, ինչն էլ հիմք կհանդիսանա Պետական եկամուտների կոմիտե դիմելու եւ տվյալ տնտեսավարող սուբյեկտի մոտ ստուգումներ իրականացնելու համար:
 
Միաժամանակ, Իշխան Կարապետյանը դիմել է Հայաստանի ջերմատնային ասոցիացիայի նախագահին՝ կոչով հանդես գալ` ջերմոցատերերին հորդորելու Ամանորի նախաշեմին գյուղմթերքի նկատմամբ պահանջարկի աճին զուգահեռ խստիվ ուշադրություն դարձնել արտադրվող ջերմոցային արտադրանքի որակին եւ չչարաշահել թունաքիմիկատները:

Դիտում՝ 2332
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai