Հայաստանը կխթանի ձմեռային տուրիզմի զարգացումը

30.11.2016 | 15:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանն այսօր ասել է, որ ձմեռային տուրիզմի զարգացումը կնպաստի Հայաստանում համայնքների զարգացմանն ու զբոսաշրջային սեզոնի երկարացմանը:

Այս մասին Զարմինե Զեյթունցյանն ասել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ` ներկայացնելով ոլորտի հնարավորություններն ու հիմնախնդիրները:

Նա կարեւորել է այս ուղղությամբ պետական քաղաքականության իրականացումը` միաժամանակ ընդգծելով, որ ոլորտի զարգացման հիմնական գործն ընկած է մասնավոր հատվածի ուսերին, որն էլ հենց առաջարկի ստեղծողն է:

«Զբոսաշրջությունը պահանջարկի վրա հիմնված ինդուստրիա է: Երբ դու ստեղծում ես պահանջարկ, երկրի ներսում առաջարկը ձեւավորվում է ինքնըստինքյան»,- ասել է կոմիտեի նախագահը:

Զարմինե Զեյթունցյանի խոսքով` բացի առավել հայտնի դահուկային տուրիզմից, Հայաստանը մեծ ներուժ ունի նաեւ դահուկային քայլարշավների համար, որոնց դեպքում, ի տարբերություն նախորդի, հատուկ ենթակառուցվածքների անհրաժեշտություն չկա. բավարար է միայն գծել հատուկ դրա համար նախատեսված արահետներ: Դահուկային քայլարշավի համար, ըստ կոմիտեի նախագահի, հարմար են, ընդհանրապես, Հայաստանի բոլոր լեռնային վայրերը:

«Հայաստանն ունի բոլոր նախադրյալները համաշխարհային շուկայում ներկայանալու որպես ձմեռային տուրիզմի նախընտրելի վայր: Հատկապես մեծ հետաքրքրություն կա Արեւմտյան Եվրոպայից եւ Ռուսաստանից. զբոսաշրջիկներն այսօր փնտրում են էկզոտիկ հետաքրքրություններ»,- ասել է նա:

Միեւնույն ժամանակ` Զարմին Զեյթունցյանը նշել է, որ «Պոբեդա» ավիաընկերության կողմից Շիրակի օդանավակայանով թռիչքների իրականացումը լրացուցիչ կխթանի Գյումրիի` որպես զբոսաշրջային ուղղության զարգացումը:

Անդրադառնալով ոլորտի հիմնախնդիրներին` Զարմինե Զեյթունցյանը նշել է, որ Հայաստանի համար թիվ 1 խնդիրն աշխարհին ներկայանալն է, հետեւաբար՝ կոմիտեի գործունեությունն առավելապես ուղղած է լինելու գովազդին եւ ճանաչելիության բարձրացմանը:

Դիտում՝ 2825
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai