Facebook
Google Extention
RSS
Ուրբաթ, Դեկտեմբեր 09

Նորություններ

 

Մարզերից 24 ներդրումային ծրագիր է ստացվել

 
 Երեքշաբթի 29 Նոյեմբեր 2016
Photo: http://www.newyorksarisaristore.com/
 

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ մարզեր այցելությունների արդյունքում արդեն 4 մարզերից ստացվել է 24 ներդրումային ծրագիր:

Այս մասին Դավիթ Լոքյանն ասել է այսօր՝ վարչապետի հետ ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում:

Նախարարի խոսքով` մինչ տարեվերջ ավարտին կհասցվի գյուղմթերքների վերամշակման 6 ներդրումային ծրագիր:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն էլ զեկուցել է, որ անցած ամիսների ընթացքում ստեղծվել է գործարար միջավայրի հետ երկխոսության ինստիտուցիոնալ հարթակ, մասնավորապես` զբոսաշրջության, արդյունաբերության, արտահանման, ներդրումային, ինչպես նաեւ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտների շուրջ:

Ստեղծվել է նաեւ ներդրումային ծրագրերի հավաքագրման հարթակ, որի շրջանակում արդեն ստացվել է 6 ներդրումային ծրագիր:

Անցկացվել են միջազգային ֆորումներ եւ ցուցահանդեսներ. առաջիկայում կստորագրվեն բիզնես համագործակցության 45 պայմանագրեր: Բացի այդ, «Մետրո գրուպ» միջազգային ցանցի ղեկավարների Հայաստան այցի արդյունքում ձեռք են բերվել մի շարք խոշոր պայմանավորվածություններ:

«Մեզ բոլորիս արդյունք է պետք»,- նշել է վարչապետը` հետաքրքրվելով, թե «ինչ  է արվել այս երկու ամսվա ընթացքում, որ բիզնեսի ձեռքն ենք բռնել, ինչ խնդիր է լուծվել»:

Սուրեն Կարայանն էլ նշել է, որ «Ալռոսա» ընկերության հետ բանակցությունների արդյունքում զգալիորեն ակտիվացել է ադամանդագործության ոլորտը, հնարավոր է դարձել ավելի որակյալ եւ մատչելի հումք ձեռք բերել:

Եվս մի քանի կազմակերպությունների ցուցաբերվել է օժանդակություն, որպեսզի առանց խնդիրների մուտք գործեն ԵԱՏՄ շուկա, բացի այդ, մշակվել են ազգային կանոնակարգերը, որոնք կհաստատվեն ԵԱՏՄ երկրներում:

Տեղեկացվել է, որ արդեն իսկ հավաքագրվել է 20 ներդրումային ծրագրերի փաթեթ, որն ուղղված է զբոսաշրջային վայրերն ավելի գրավիչ դարձնելուն:

 
< Վերադառնալ
Դիտումների քանակը՝  2944
 
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 
Դեպի վերև
Banks.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Նորությունների արխիվ
Օր Ամիս    Տարի
Ամենաընթերցվածը
այսօրվա
շաբաթվա
ամսվա