Հայտնի են ֆինանսաբանկային ոլորտի լավագույն շախմատիստները

29.11.2016 | 11:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Տիգրան Պետրոսյանի անվան Երեւանի Շախմատի տանը նոյեմբերի 26-ին կայացել է ֆինանսաբանկային համակարգի հերթական շախմատի առաջնությունը` նվիրված Բանկային աշխատողի օրվան:

ՀՀ Կենտրոնական բանկի տարածած հաղորդագրության համաձայն՝ առաջնությանը մասնակցել է 43 շախմատիստ 10 կազմակերպությունից:

Թիմային արդյունքներով առաջատարը եղել է ՀՀ Կենտրոնական բանկի թիմն է, որին հաջորդել են Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն ու Արմսվիսբանկը:

Անհատական հաշվարկում առաջնության հաղթողներ են ճանաչվել Թադեւոսյան Գեւորգը` Արմսվիսբանկից, Բարղության Դավիթը` Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկից, Արզումանյան Հովհաննեսը` Յունիբանկից, Մկրտումյան Դավիթը, Թորոսյան Լուսինեն եւ Սաֆարյան Արմենը` ԿԲ-ից:            

Բոլոր հաղթողները պարգեւատրվել են պատվոգրերով, դրամական մրցանակներով:                                                           

Դիտում՝ 9409
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai