Կոնվերս Բանկն արվեստասերների համար ակցիա է գործարկել

28.11.2016 | 11:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կոնվերս Բանկը, «Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն»-ի հետ համագործակցության շրջանակում, իր հաճախորդների համար գործարկել է ակցիա:

Ինչպես հայտնել են բանկում, նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը` հինգշաբթի օրերին, հաճախորդները, ձեռք բերելով Համազգային թատրոնի տոմս եւ վճարումը կատարելով բանկի քարտով` հետ կստանան տոմսի արժեքի 20%-ը:

Ծրագրի շրջանակում վճարման գումարը քարտապանի քարտային հաշվից ելքագրվում է ամբողջությամբ, իսկ հետվերադարձի գումարը բանկի կողմից վերադարձվում է հաճախորդի քարտային հաշվին մինչեւ գործարքին հաջորդող ամսվա 15-ը ներառյալ:

«CashBack ծրագրի շրջանակում հետ վերադարձվելիք գումարի առավելագույն չափը յուրաքանչյուր հաշվետեր քարտապանի բոլոր գործարքների (ներառյալ՝ կից եւ հավելյալ քարտերով կատարված գործարքների) մասով կազմում է առավելագույնը 5 հազ. դրամ կամ համարժեք արտարժույթ»,- նշել են բանկում` հավելելով, որ ակցիան լինելու է շարունակական:

Դիտում՝ 17415
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo