Facebook
Google Extention
RSS
Ուրբաթ, Դեկտեմբեր 09

Նորություններ

 

Ամերիաբանկը պարզեցրել է վարկավորման գործընթացը

 
 Ուրբաթ 25 Նոյեմբեր 2016
Photo: PAN Photo
 

Ամերիաբանկը պարզեցրել է վարկերի տրամադրման գործընթացը` հնարավորություն տալով հաճախորդին մեկ պայմանագրի կնքմամբ օգտվել բանկի տարբեր ծառայություններից:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ամերիաբանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը:
 
Նրա խոսքով` եթե նախկինում հաճախորդները ստիպված էին յուրաքանչյուր վարկի համար կնքել առանձին պայմանագիր, ապա այժմ հնարավորություն կստանան կնքել մեկ հիմնական փաստաթուղթ: Արդյունքում կհաստատվի ֆինանսական սահմանաչափ, որի շրջանակում հաճախորդը 1 տարվա ընթացքում կկարողանա օգտվել բանկի պրոդուկտներից` առանց լրացուցիչ վարկունակության գնահատման:
   
Մասնավորապես, ընկերությունների համար սահմանված հատուկ չափանիշների համապատասխանելու դեպքում ընկերությունները հնարավորություն կունենան ստանալ վարկեր` 2%-ով ցածր տոկոսադրույքով եւ մինչեւ 1 մլրդ դրամ ծավալով, իսկ  գույքի գնահատման եւ նոտարական վավերացման ծախսերը կկրի բանկը:

Բանկն առաջարկում է անշարժ գույքի գրավադրմամբ վարկային սահմանաչափ` հաստատված գույքի լիկվիդային արժեքի եւ վարկունակության չափանիշների հիման վրա, որի ներքո հնարավոր է ստանալ վարկ, վարկային գիծ եւ օվերդրաֆտ` առանց բանկի կողմից հետագա լրացուցիչ ուսումնասիրության:

Վարկային սահմանաչափը կարող է տրամադրվել նաեւ առանց վարկունակության գնահատման` գրավադրվող գույքի իրացվելի արժեքի մինչեւ 30% չափով, իսկ վարկունակության գնահատման դեպքում` մինչեւ 60% չափով:

Ամերիաբանկը մի շարք ոլորտների, այդ թվում` ՏՏ եւ հեռահաղորդակցության, հանքարդյունաբերության եւ էներգետիկայի, առողջապահության պետական եւ մասնավոր հատվածի ընկերությունների աշխատակիցների համար առաջարկում է վարկային պրոդուկտներ արտոնյալ պայմաններով եւ տրամադրման պարզեցված գործընթացով:

Վարկերի վերաֆինանսավորման արշավի ժամկետը բանկը երկարաձգել է մինչեւ 2017թ. հունվարի 31-ը` միաժամանակ բարելավվելով դրա պայմանները:

 
< Վերադառնալ
Դիտումների քանակը՝  2899
 
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 
Դեպի վերև
Banks.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Նորությունների արխիվ
Օր Ամիս    Տարի
Ամենաընթերցվածը
այսօրվա
շաբաթվա
ամսվա