«Կամուրջ» ՈՒՎԿ-ն համագործակցում է «Իզի Փեյ» ընկերության հետ

23.11.2016 | 11:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսուհետ «Կամուրջ» վարկային կազմակերպության հաճախորդները հնարավորություն կունենան օրվա ցանկացած ժամի իրականացնելու վարկի մարումներ «Իզի Փեյ» ընկերության` ՀՀ տարածքում գործող ավելի քան 600 տերմինալների միջոցով:

««Կամուրջ»-ն իր գործունեության ընթացքում մշտապես ձգտել է ոչ միայն տրամադրել մրցունակ վարկատեսակներ, այլեւ առաջարկել նոր տեխնոլոգիական լուծումներ, որոնք ուղղված կլինեն մեր ծառայությունները հաճախորդների համար էլ ավելի հարմարավետ ու հասանելի դարձնելուն»,- ասված է ՈՒՎԿ-ի տարածած հաղորդագրությունում:

Հաճախորդներն այսուհետ հնարավորություն կունենան աշխատանքային ժամերից հետո կամ ոչ աշխատանքային օրերին եւս կատարել վարկի մարումներ՝ իրենց առավել հարմար տարածքում:

«Նման համակարգերի կիրառման անհրաժեշտությունը կարեւորվեց հատկապես սպառողական վարկավորման ծավալների աճին զուգահեռ, երբ վերլուծությունների արդյունքում ակնառու դարձավ, որ մեր հաճախորդներն ունեն նշված համակարգից օգտվելու պահանջմունք»,- նշել են ընկերությունում:

Դիտում՝ 10855
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai