«Լիդիան»-ը $24 մլն վարկով սարքավորումներ կգնի Ամուլսարի ծրագրի համար

23.11.2016 | 09:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Լիդիան Ինթերնեյշնլ»-ն իր հայաստանյան դուստր ընկերության միջոցով $24 մլն-ի ապահովված վարկ է ստացել Ամերիաբանկից:

Ինչպես հայտնել են ընկերությունից, միջոցներն ուղղվելու են «Լիդիան»-ին պատկանող Ամուլսարի ոսկու հանքի համար սարքավորումների ձեռքբերմանը:

Ամուլսարի կառուցումը մեկնարկել է 2016թ. հոկտեմբերին, իսկ ոսկու առաջին արդյունահանումը նախատեսվում է 2018թ. առաջին եռամսյակում:

««Լիդիան»-ն այս պահին հասել է $420 մլն արժողությամբ Ամուլսարի ֆինանսավորման ծրագրի $50 մլն-ի շեմին: Ակնկալում ենք մնացած գումարն ուղղել այլ սարքավորումների ձեռքբերման ֆինանսավորմանը: Ամերիաբանկը Հայաստանի խոշորագույն բանկերից է եւ լինելու է մեր առավել գնահատված գործընկերներից մեկը երկրում»,- ասել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ եւ գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը:

Ամերիաբանկը վարկը տրամադրելու է մի քանի տրանշով, որոնցից առաջինը` $10 մլն արժողությամբ, նախատեսվում է արդեն այս տարվա դեկտեմբերին: Յուրաքանչյուր տրանշը մարվելու է տրամադրումից հետո 10 տարվա ընթացքում` մեկ տարի արտոնյալ ժամկետով:

Դիտում՝ 7027
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo