«Նաիրի» կոնյակը ստացել է Գրան Պրի եւ ոսկե մեդալ

22.11.2016 | 18:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւանի կոնյակի գործարանի ARARAT «Նաիրի» կոնյակը արժանացել է բարձրագույն մրցանակի «Գինու եւ թունդ ալկոհոլային խմիչքների միջազգային մասնագիտացած մրցույթում»

Մոսկվայում կայացած XX «Գինու եւ թունդ ալկոհոլային խմիչքների միջազգային մասնագիտացած մրցույթում» Երեւանի կոնյակի գործարանի ARARAT «Նաիրի» 20 տարվա հնացման կոնյակը արժանացել է բարձրագույն մրցանակի՝ Գրան Պրիի եւ ոսկե մեդալի:

Մրցույթին, որն անց էր կացվում «Խաղողի եւ գինու միջազգային կազմակերպության» (International Organisation of Vine and Wine) հովանու ներքո, մասնակցում էին ավելի մոտ 300 անուն գինի եւ թունդ ալկոհոլային խմիչքներ՝ 16 երկրներից:

Մրցանակները շուտով կցուցադրվեն ԱՐԱՐԱՏ Թանգարանում:

«Նաիրի» կոնյակը արտադրվում է Երեւանի կոնյակի գործարանի կողմից 1967 թվականից ի վեր: Այն արժանացել է մի քանի տասնյակ ոսկե մեդալների տարբեր մրցույթներում:

Դիտում՝ 14233
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo