Facebook
Google Extention
RSS
Ուրբաթ, Դեկտեմբեր 09

Նորություններ

 

ՀՀ ԿԲ-ն մեկնաբանել է բանկոմատների վրա կիբերհարձակման մասին լուրը

 
 Երեքշաբթի 22 Նոյեմբեր 2016
Photo: Մեդիամաքս
 

ՀՀ Կենտրոնական բանկն այսօր մեկնաբանել է տեղեկատվությունը, որ մի շարք երկրների, այդ թվում` Հայաստանի բանկային համակարգերում խոշոր կիբերհարձակման են ենթարկվել բանկոմատային ցանցերը:

Կենտրոնական բանկում հայտարարել են, որ ՀՀ բանկային համակարգում նպանատիպ հարձակումների վերաբերյալ տեղեկություն չկա, ինչը հաստատվել է ԿԲ համապատասխան մարմինների լրացուցիչ հարցումների արդյունքում:

«ԿԲ-ն իր ենթակայության եւ սպասարկման ոլորտում գտնվող համակարգերի անվտանգության ապահովման համար ներդրել է միջազգային լավագույն փորձն ու տեխնոլոգիաները, ինչի շնորհիվ ԿԲ համակարգերն ունեն պաշտպանվածության բարձր մակարդակ»,- ասված է տարածված հաղորդագրությունում:

Բանկոմատից օգտվելիս ԿԲ-ն հորդորում է հետեւել անվտանգության հետեւյալ կանոններին՝

- Ստուգեք` արդյոք բանկոմատի կողքին նշվա՞ծ է Ձեր քարտի լոգոտիպը (այն համակարգը, որին պատկանում է քարտը. օրինակ` ArCa, Visa եւ այլն):

- Քարտը տեղադրեք բանկոմատի աջ կողմում նախատեսված մասում, դիմերեսը` վերեւ, այնուհետեւ հավաքեք քարտի PIN կոդը, կարող եք նաեւ փոխել բանկոմատի լեզուն եւ շարունակել Ձեր գործողությունները:

- Արագ կատարեք բանկոմատի էկրանին հայտնված հրահանգները, այլապես երկար դադարի դեպքում գործարքը կարող է չեղյալ հայտարարվել, կամ բանկոմատը կարող է քարտը «կուլ տալ»:

- Բանկոմատից օգտվելուց հետո չմոռանաք վերցնել գումարը, քարտը եւ, ցանկության դեպքում, անդորրագիրը:

- Հիշեք` բանկոմատից կարող եք կանխիկացնել միայն ՀՀ թղթադրամ (նվազագույն կանխիկացման գումար` 1000 դրամ):  
 
Միաժամանակ, բանկոմատից օգտվելիս կարեւոր է պահպանել տեղեկատվական անվտանգության տարրական կանոնները` հնարավոր խարդախություններից զերծ մնալու, ինչպես նաեւ հավելյալ ծախսերից եւ ժամանակի կորուստից խուսափելու համար (օրինակ` քարտը «կուլ տալու» դեպքում, այլ բանկի բանկոմատից կանխիկացնելու դեպքում տոկոսագումարների գանձում):

- Պահպանեք Ձեր PIN կոդն ապահով վայրում, քանի որ այն անձնական է եւ գաղտնի, PIN կոդը եւ վճարային քարտը պահեք իրարից զատ:

- Ուշադիր հավաքեք PIN կոդը, քանի որ երեք անգամ քարտի այն սխալ մուտքագրելու դեպքում բանկոմատը կարող է «կուլ տալ» քարտը, այսինքն` չվերադարձնել այն. այսպիսի դեպքերում հարկավոր է դիմել Ձեր (կամ բանկոմատը սպասարկող) բանկ կամ բանկոմատի վրա նշված հեռախոսահամարներով:

- Զգուշացեք օտար հայացքներից քարտը մուտք անելիս եւ PIN կոդը հավաքելուց:

- Մի օգտվեք բանկոմատից, եթե նկատում եք, որ այն անսարք է, ստեղնաշարը ճոճվում է կամ բանկոմատի եւ էկրանի վրա բացակայում են բանկի, միջազգային համակարգերի լոգոները, ինչպես նաեւ այն դեպքում, երբ բանկոմատի ստեղնաշարին առկա է հավելյալ ծածկույթ:

- Հիշեք՝ ոչ Ձեր բանկի բանկոմատով գումարի կանխիկացման համար բանկը գանձում է միջնորդավճարներ։   

ԿԲ-ում ներկայացրել են նաեւ POS տերմինալներով գործարք կատարելու անվտանգության կանոնները՝

- Քարտով վճարում կատարելիս միշտ պահեք քարտը Ձեր տեսադաշտում` խարդախություններից զերծ մնալու նպատակով:

- Մինչ աշխատակցին քարտը տրամադրելը կամ Ձեր քարտի PIN կոդը հավաքելը` հավաստիացեք, որ էկրանի վրա պատկերված գումարը համապատասխանում է Ձեր գործարքի գումարին:

- Վճարում կատարելուց հետո անպայման վերցրեք Ձեր անդորրագիրը եւ ստուգեք՝ արդյոք անդորրագրի վրա նշված գումարը համապատասխանում է Ձեր գործարքի գումարին:

- Չմոռանաք ստորագրել անդորրագրի վրա եւ պահպանել դա:

- Համեմատեք այն ամսական քաղվածքում նշված գործարքների հետ:

- Անդորրագիրը կատարված գործարքի հիմնական ապացույցն է: Հիշեք,սակայն, որ ընդդեմ բանկի բողոք-պահանջ կարող եք ներկայացնել քաղվածքը ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում:

- Այդ դեպքում եւս Ձեզ անհրաժեշտ է անդորրագիրը: Եթե հրաժարվում եք գնումից, ապա պահանջեք, որ Ձեր վճարումը չեղյալ համարեն եւ Ձեզ տրամադրեն գործարքի չեղյալ համարելու անդորրագիր:

 
< Վերադառնալ
Դիտումների քանակը՝  1190
 
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 
Դեպի վերև
Banks.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Նորությունների արխիվ
Օր Ամիս    Տարի
Ամենաընթերցվածը
այսօրվա
շաբաթվա
ամսվա