«Ինգո Արմենիա»-ն կփոխհատուցի իր աշխատակիցներից գանձվելիք 1000 դրամները

21.11.2016 | 18:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը պատրաստակամություն է հայտնել փոխհատուցել իր աշխատակիցների աշխատավարձից ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման նպատակով ստեղծվող հիմնադրամին ուղղվող 1000 դրամ պարտադիր վճարները:

««Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը, կարեւորելով «Ազգ-բանակ» գաղափարախոսությունը, հասարակության եւ բանակի միջեւ կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումները՝ ողջունում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության՝ հայրենիքը պաշտպանող զինծառայողներին եւ նրանց ընտանիքի անդամներին աջակցելու այս նախաձեռնությունը»,- ասված է հաղորդագրությունում:

«Ինգո Արմենիա»-ում նշել են, որ այս քայլը հնարավորություն կտա մեծացնել հիմնադրամին ուղղվող միջոցները՝ քանի որ աշխատակիցներից շատերը, բանակին աջակցելու գործընթացին անձամբ մասնակցելու ցանկությունից դրդված, արդեն կամավոր հիմունքներով, իրենց նախընտրած չափով լրացուցիչ վճարումներ կկատարեն հիմնադրամին:

Ընկերությունում համոզված են, որ ազգային բանակի ամրապնդման համար կարեւոր է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունը եւ համակարգված ու թիմային աշխատանքը։

Դիտում՝ 10360
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai