ՎԿՄ-ն ներկայացրել է «Սոցիալական ցուցանիշների համախմբված հաշվետվությունը»

18.11.2016 | 16:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Նոյեմբերի 17-ին «Իմպերիում Պլազա» բիզնես կենտրոնում տեղի է ունեցել ՀՀ Վարկային կազմակերպությունների միության (ՎԿՄ) կողմից անդամ վարկային կազմակերպությունների շրջանակում իրականացված ուսումնասիրության արդյունքում հրապարակված «Սոցիալական ցուցանիշների համախմբված հաշվետվություն: Վարկային կազմակերպությունների փորձը» հաշվետվության շնորհանդեսը:

Միությունում նշել են, որ շնորհանդեսին մասնակցել են ինչպես ՎԿՄ անդամ, այնպես էլ անդամ չհանդիսացող վարկային կազմակերպություններ, ներկայացուցիչներ Կենտրոնական բանկից եւ համագործակցող այլ կազմակերպություններից:

Միության նախագահ Լուիզա Իգրարյանն ընդգծել է նման վերլուծությունների կարեւորությունը, քանի որ ՎԿՄ անդամներից շատերի առաքելությունը ներառում է նաեւ հստակ ձեւակերպված սոցիալական նպատակներ, որոնց իրագործման փաստացի արդյունքները հաճախ նկատելի չեն:

Միության գործադիր տնօրեն Նարինե Թերզյանը եւ ծրագրերի համակարգող Լենա Մամիկոնյանը ներկայացրել են կատարված աշխատանքի արդյունքները: Միության տնօրենը նշել է, որ հաշվետվությունը թույլ է տալիս գնահատել, թե որքանով են վարկային կազմակերպությունները կարեւորում սոցիալական նպատակների սահմանումը, եւ որքանով են կազմակերպություններում ներդրված կանոնակարգերն ու աշխատանքային սկզբունքները նպաստում այդ նպատակների իրագործմանը:

Նարինե Թերզյանը նաեւ տեղեկացրել է, որ նպատակ կա նախաձեռնությունը շարունակական դարձնել եւ ընդլայնել ինչպես մասնակիցների, այնպես էլ ներկայացվող ցուցանիշների շրջանակը:

Ծրագիրն իրականացվել է Միկրոֆինանսական կենտրոնի (MFC) նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով խթանել Սոցիալական ցուցանիշների կառավարման համընդհանուր չափորոշիչների տարածումն ու կիրառումը ֆինանսական կազմակերպությունների շրջանում: Այն իրականացվել է Social Performance Fund հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում, որը ստեղծվել է 2011թ.՝ «Ֆորդ» հիմնադրամի աջակցությամբ:

Հաշվետվությանը կարելի է ծանոթանալ ՎԿՄ-ի պաշտոնական կայքում:  

Դիտում՝ 9896
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai