Գործարկվել է ներդրումային ծրագրերի հարթակը

18.11.2016 | 09:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը ձեռնամուխ է եղել ներդրումային ծրագրերի հավաքագրման աշխատանքների իրականացմանը՝ դրանք հետագայում օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին, ինչպես նաեւ պոտենցիալ ներդրողներին տրամադրելու եւ դրանց իրականացմանը նպաստելու նպատակով:

Իրատեսական ներդրումային ծրագրեր ունեցող անձիք կարող են լրացնել ներդրումային ծրագրերի անձնագրերը եւ տրամադրել դրանք էլեկտրոնային այս հասցեներով կամ հանձնել առձեռն:

«Ծրագրերը ստանալուն պես հնարավորինս սեղմ ժամկետներում համապատասխան մասնագետները կկապնվեն Ձեզ հետ հետագա քննարկումները կազմակերպելու համար»,- նշել են նախարարությունում:
 

Դիտում՝ 15756
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai