Զեկույց. Արտաքին գործոններն ավելացնում են ՀՀ-ում անորոշությունը

14.11.2016 | 17:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Էյչ-Էս-Բի-Սի Խմբի փորձագետները կարծում են, որ համաշխարհային մակրոտնտեսական միտումները նպաստում են ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում ապագայի հանդեպ անորոշության ավելացմանը:

Այս մասին նշված է ընկերության Էյչ-Էս-Բի-Սի Խմբի «Ապահովագրության ուժը» նոր զեկույցում, որը կազմվել է 12 երկրներում ավելի քան 12 000 մարդկանց շրջանում անցկացված հետազոտության հիման վրա:

«Գլոբալ եւ տարածաշրջանային տնտեսության թուլացումը, Միացյալ Թագավորության դուրս գալը Եվրամիությունից, ԱՄՆ ընտրությունները, ինչպես նաեւ Հայաստանի տնտեսության վրա ազդեցություն ունեցող արտաքին գործոնները (փակ սահմանները, Ռուսաստանի որոշ ոլորտների վրա առկա միջազգային սահմանափակումներն ու պատժամիջոցները) նպաստում են այդ անորոշության ավելացմանը»,- ասված է զեկույցում:

Այդուհանդերձ, ըստ հեղինակների, Հայաստանը 2015թ. արձանագրել է 3% տնտեսական աճ, իսկ 2016թ. երրորդ եռամսյակում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 1,6%:

«Գիտության եւ տեխնոլոգիաների զարգացումը մի կողմից բարելավում են մեր կյանքի որակը, իսկ մյուս կողմից՝ նպաստում ծերացող բնակչության ավելացմանն ու այն համոզմանը, թե աշխարհում զբաղվածությունն ու սոցիալական ապահովման միջոցներն այժմ պակաս հուսալի են, քան երբեւէ եղել են»,- նշել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգար:

Նրա խոսքով` վերջին չորս տարիների ընթացքում Հայաստանում գործազրկության մակարդակը միջինում կազմել է 17%, եւ սոցիալական վճարները նույնպես մնացել են համեմատաբար նույն մակարդակի վրա:

Փոլ Էդգարն ընդգծել է ֆինանսները նախօրոք պլանավորելու կարեւորությունը` նշելով, որ մարդիկ նախապես պետք է մտածեն իրենց կյանքի յուրաքանչյուր փուլում սպասվող ֆինանսական կարիքների մասին:

«Թեեւ անհնար է կանխատեսել այն բոլոր իրադարձություններն ու գործոնները, որոնք կարող են փոխել ձեր կյանքի ընթացքը (անձնական, սոցիալական կամ տնտեսական բնույթի), ֆինանսական ծրագիր ունենալը կօգնի ձեզ պաշտպանել այն, ինչ դուք արդեն ունեք: Նախորդ սերնդի համեմատ մենք ավելի ապահովված ենք մեզ զգում եւ մեր կյանքը լիարժեք դարձնելու համար ընտրության ավելի լայն հնարավորություններ ունենք: Միեւնույն ժամանակ, մենք մեզ զգում ենք պակաս կայուն եւ ապահով, եւ կարծում ենք, որ այս միտումները կշարունակվեն նաեւ հաջորդ սերնդի համար»,- նշել է Փոլ Էդգարը:

Դիտում՝ 13130
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai