ՎՏԲ-Հայաստան Բանկը լոմբարդային վարկերի ակցիա է գործարկել

11.11.2016 | 14:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկում մեկնարկել է լոմբարդային վարկերի նոր ակցիա, որի շրջանակում ֆիզիկական անձանց տրամադրվում են արտոնյալ պայմաններ՝ ոսկու գրավով վարկ ստանալիս:

Բանկում նշել են, որ ակցիան իրականացվում է Երեւան քաղաքում եւ ՀՀ մարզերում հետեւյալ պայմաններով՝

- Անվանական տարեկան տոկոսադրույք.
* Սկսած 18.5% -ից՝  ՀՀ դրամով վարկի դեպքում;
* Սկսած 13.5%-ից՝ ԱՄՆ դոլարով վարկի դեպքում (գյուղատնտեսների         համար);

- Վարկի գումարը մինչեւ 10% գերազանցում է գրավադրվող ոսկյա իրերի գնահատված արժեքը;

- Վարկի առավելագույն գումարը՝ 3 մլն ՀՀ դրամ կամ 7 հազար ԱՄՆ դոլար:

ՎՏԲ-Հայաստան Բանկում առանձնացրել են լոմբարդային վարկերի հիմնական առավելությունները՝

- Ոսկյա իրերի գնահատումը կատարվում է ՀՀ շուկայում գործող առավելագույն արժեքով՝ + 10%;
- Վարկը ձեւակերպվում է մի քանի րոպեների ընթացքում;
- Վարկ ստանալու համար անհրաժեշտ է փաստաթղթերի նվազագույն փաթեթ՝ անձնագիր եւ սոցիալական քարտ;
- Դժբախտ պատահարներից ապահովագրության ձեւակերպման հնարավորություն:

Վարկային վճարումները ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են իրականացնել ոչ միայն  բանկի 65 մասնաճյուղերում, այլեւ TelCell եւ Easy Pay վճարային տերմինալների միջոցով:

Արտոնյալ պայմաններով լոմբարդային վարկերի տրամադրման ակցիան կգործի մինչեւ 2016թ. դեկտեմբերի 30-ը:

Դիտում՝ 17450
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai