Մարգվելաշվիլի. «Բոլոր ծանոթներս աշխատանք են փնտրում»

09.11.2016 | 10:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ երկրում առկա է գործազրկության լուրջ խնդիր, իսկ տնտեսական պայմանները բավական ծանր են:

Այս մասին Վրաստանի նախագահն ասել է «Ռուսթավի-2» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, հաղորդում է Newsgeorgia.ge կայքը:

2015թ. պաշտոնական տվյալներով՝ Վրաստանում զբաղվածության մակարդակը կազմել է 59%:

«Աշխատանքի շուկայում առկա է լուրջ խնդիր: Ավելի պարզ ասեմ. բոլոր ծանոթներս՝ մոտիկ ու հեռու, աշխատանք են փնտրում: Ցավոք, շատերն ընդհանրապես մեկնել են արտերկիր եւ այնտեղ են փորձում աշխատանք գտնել»,- ասել է Վրաստանի նախագահը:

Գեորգի Մարգվելաշվիլին ընդգծել է, որ իրավիճակն ավելի է խորանում լարիի արժեզրկման եւ ՓՄՁ-ների մասնաբաժնի չավելացման հետեւանքով:

Նրա խոսքով՝ «մակրոտնտեսական ցուցանիշները որեւէ նշանակություն չունեն, քանի որ իրական միջավայրը պայմանավորված է նրանով, թե երկրի քաղաքացիներն ինչպես են ապրում, որքան են ծախսում, ինչ կարող են գնել եւ կարողանում են արդյոք աշխատանք գտնել»:

«Տնտեսական իրավիճակն իսկապես ծանր է, ինչ չափորոշիչ ուզում է` կիրառենք: Առաջիկայում պետք է ականատես լինենք կառավարության իրական նախաձեռնությունների եւ քայլերի` ուղղված տնտեսության բարելավմանը: Եւ այդ առաջին քայլը կլինի կառավարության փաստաթուղթը` պետբյուջեի նախագիծը»,- ասել է Գեորգի Մարգվելաշվիլին:

Վրաստանի վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Գեորգի Կվիրիկաշվիլին ավելի վաղ խոստացել էր, որ պետբյուջեի նախագծում արտացոլվելու են կառավարության նախընտրական բոլոր խոստումները:

Դիտում՝ 8320
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai