Հայփոստն ու RIA Money Transfer-ը հանձնել են հոկտեմբերի պարգեւները

08.11.2016 | 16:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ փոստային կապի ազգային օպերատոր Հայփոստի եւ աշխարհում մեծությամբ երրորդ դրամական փոխանցումների համակարգի` RIA Money Transfer-ի համատեղ արշավի շրջանակում նոյեմբերի 7-ին հանձնվել են պատվոգրեր եւ դրամական պարգեւներ հոկտեմբերի համար:

Պատահականության սկզբունքով ընտրված մեկ հաճախորդ եւ հոկտեմբերի ընթացքում RIA համակարգով ամենաշատ գործարքներ իրականացրած Հայփոստի աշխատակիցը ստացել են դրամական պարգեւներ եւ պատվոգրեր:

Հայփոստում հիշեցրել են, որ արշավն իրականացվելու է մինչեւ տարեվերջ:

«RIA համակարգից օգտված Հայփոստի ցանկացած հաճախորդ հնարավորություն ունի մասնակցել ամեն ամիս իրականացվող խաղարկությանը, որի ընթացքում պատահականության սկզբունքով խաղարկվելում է $100»,- ասված է հաղորդագրությունում:

Հայփոստում տեղեկացրել են, որ արշավի շրջանակում ՌԴ, Ղազախստան, Մոլդովա եւ Վրաստան դրամական փոխանցումներն իրականացվում են իջեցված՝ 1% միջնորդավճարով:

Դիտում՝ 8609
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai