Ապօրինի հարստացումը քրեականացնող նախագիծ կմշակվի

03.11.2016 | 15:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հանձնարարականներ է տվել:

Մանավորապեսˋ արդարադատության նախարարին կառավարության ղեկավարը հանձնարարել է երկշաբաթյա ժամկետում ներկայացնել ապօրինի հարստացման քրեականացման մասին նախագիծը, որը քրեական պատասխանատվություն կսահմանի այն դեպքերի համար, երբ  պաշտոնատար անձի ակտիվների աճն էապես գերազանցում է նրա օրինական եկամուտները:

«Այսպես կոչված կեղծ փոխառությունները, կեղծ նվիրատվությունները հիմնականում կատարվում են կանխիկ եղանակով, եւ գործընթացը սկզբունքորեն դարձնում են անվերահսկելի: Շատ դեպքերում պարզ չէ, արդյոք հայտարարագիր ներկայացրած անձը ստացե՞լ է  հայտարարագրում նշված փոխառությունը, թե՞ ոչ: Այս խնդիրների լուծման նպատակով հանձնարարում եմ ՀՀ արդարադատության նախարարին Կենտրոնական բանկի հետ համատեղ երկշաբաթյա ժամկետում ներկայացնել կանխիկ գործառնությունների սահմանափակման  մասին օրենքի նախագիծը», - նշել է վարչապետը:

Մյուս հանձնարարականը հակակոռուպցիոն մասնագիտացված մարմնի կատարելագործման մասին էր: Կարեն Կարապետյանն ասել է, որ կարեւորում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի լիազորությունների ընդլայնումը:

«Անհրաժեշտ է նաեւ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարող իրավապահ մարմինների գործունեությունը դարձնել առավելագույնս հաշվետվողական: Այդ նպատակով պետք է օրենքով սահմանել պահանջ, որով այդ մարմինները յուրաքանչյուր տարի պետք է ներկայացնեն հանրային հաշվետվությունˋ կոռուպցիայի դեմ իրենց կատարած քայլերի վերաբերյալ»,-նկատել է վարչապետն ու արդարադատության նախարարին հանձնարարել ներկայացնել համապատասխան օրինագիծ:

Վարչապետի եւս մեկ հանձնարարական վերաբերում էր եկամուտների մասին հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակի ընդլայնմանը:

Դիտում՝ 16349
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai