Բանկերի վճարած հարկերը պակասել են

31.10.2016 | 12:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի բոլոր առեւտրային բանկերն ընդգրկվել են 2016թ. երրորդ եռամսյակի ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակում՝ ընդհանուր առմամբ պետական բյուջե վճարելով շուրջ 28 մլրդ դրամի հարկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 31,9 մլրդ դրամի փոխարեն (անկում՝ 11,9%):

Հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով` ՀՀ ամենախոշոր  հարկատու բանկը Ամերիաբանկն է: Բանկն ընդհանուր առմամբ պետական բյուջե է վճարել 3,3 մլրդ դրամի հարկ՝ զբաղեցնելով 23-րդ տեղը խոշորագույն հարկատուների ցուցակում:

Ամերիաբանկի վճարած հարկերը նախորդ տարվա երրորդ եռամսյակի համեմատ կրճատվել են 23,9%-ով: Չնայած բանկային համակարգում վերջինս պահպանել է առաջատարի իր դիրքը, այնուամենայնիվ, ընդհանուր հարկատուների ցուցակում 15-րդից դարձել է 23-րդը:

2,8 մլրդ դրամ հարկերի ծավալով երկրորդ ամենախոշոր հարկատու բանկը ՎՏԲ-Հայաստան Բանկն է, որն անցած տարվա երրորդ եռամսյակում զբաղեցնում էր  երրորդ տեղը: Բանկի վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 9,7%-ով, ինչի հետեւանքով բանկն ընդհանուր հարկատուների ցուցակում զիջել է իր դիրքը մեկ հորիզոնականով:

Նրան հաջորդում են Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ 2,77 մլրդ դրամ (28-րդ տեղ, աճ՝ 17,9%), Արդշինբանկը՝ 2,6 մլրդ դրամ հարկերի ծավալով (29-րդ տեղ, անկում` 22,5%), իսկ ամենախոշոր հարկատու բանկերի հնգյակը եզրափակում է Հայբիզնեսբանկը՝ 2016թ. առաջին ինն ամիսներին պետբյուջե վճարելով շուրջ 2,5 մլրդ դրամ հարկ (33-րդ հորիզոնական, անկում` 13,1%)։

1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներկայացված են նաեւ.

- Ինեկոբանկը՝ 2,3 մլրդ դրամ (37-րդ տեղ),
- Յունիբանկը՝ 1,9 մլրդ դրամ (45-րդ տեղ),
- Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՝ 1,6 մլրդ դրամ (54-րդ տեղ),
- Կոնվերս Բանկը՝ 1,19 մլրդ դրամ (75-րդ տեղ),
- Հայէկոնոմբանկը՝ 1,18 մլրդ դրամ (76-րդ տեղ),
- Անելիք Բանկը՝ 1,1 մլրդ դրամ (81-րդ տեղ),
- Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը՝ 961,1 մլն դրամ (94-րդ տեղ),
- Արարատբանկը՝ 930,2 մլն դրամ (96-րդ տեղ),
- Արմսվիսբանկը՝ 734,7 մլն դրամ (124-րդ տեղ),
- Զարգացման Հայկական Բանկը՝ 567,4 մլն դրամ (155-րդ տեղ),
- Պրոմեթեյ Բանկը՝ 540,1 մլն դրամ (165-րդ տեղ),
- Մելլաթ Բանկը՝ 427,5 մլն դրամ (210-րդ տեղ),
- Բիբլոս Բանկ Արմենիան՝ 355,1 մլն դրամ (251-րդ տեղ),
- Արցախբանկը (Կենտրոնական մասնաճյուղ)՝ 214,2 մլն դրամ (392-րդ տեղ),
- ԲՏԱ Բանկը՝ 113,1 մլն դրամ (690-րդ տեղ) (բանկի գործունեությունն օգոստոսի 25-ից դադարել է)

Ընդհանուր առմամբ, Հայաստանի առաջին 1000 խոշոր հարկատուները 2016թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին պետբյուջե են վճարել շուրջ 525 մլրդ դրամի հարկ, ինչը 1,9%-ով գերազանցում է նախորդ տարվա միեւնույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Դիտում՝ 13088
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai