«ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ-ն եւ ՀԱԱԳ-ը կհամագործակցեն

27.10.2016 | 17:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ն եւ Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը (ՀԱԱԳ) այսօր կնքել են համագործակցության պայմանագիր:

Ինչպես հայտնել են վարկային կազմակերպության մամուլի ծառայությունից, այս համագործակցության շնորհիվ հայ արտադրողներն ու արտահանողները կկարողանան զսպել արտահանման հետ կապված ռիսկերը եւ հնարավորինս անխոչընդոտ կազմակերպել արտահանման գործընթացը:

«Այս համագործակցությամբ ստեղծում ենք նոր ներուժ, որպեսզի արտահանողների համար ստեղծենք ավելի մատչելի, պարզեցված ընթացակարգով ֆինանսական ռեսուրսներ, ինչն էապես կնպաստի արտահանողների շրջանառու կապիտալի ավելացմանն ու արտահանման հնարավորությունների ընդլայմանը, ինչպես նաեւ հնարավորություն կտա դեռեւս չարտահանող ընկերություններին առավել լուրջ տրամադրվել արտահանման գործընթացը սկսելուն»,- ասել է ՀԱԱԳ-ի տնօրեն Վազգեն Աբգարյանը:

««ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ն ֆինանսավորում է նաեւ արտահանում իրականացնող ձեռնարկությունների, եւ այսուհետ նրանք կլինեն ավելի բարենպաստ պայմաններում` շրջանառու միջոցները համալրելու առումով: Այսինքն` վճարումներն ուշացնելու պարագայում ապահովագրական ընկերությունը կհատուցի մատակարարված ապրանքի արժեքը: Այս համագործակցության արդյունքում հայ արտադրողն ու արտահանողը կկարողանան զսպել արտահանման հետ կապված ռիսկերը եւ ավելի հանգիստ կազմակերպել արտահանման գործընթացը»,- նշել է  ՈՒՎԿ-ի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը:

Նրա խոսքով`արտահանման ապահովագրությունը կփոխարինի գրավին, ինչը վարկային կազմակերպությանը հնարավորություն կտա դրամով վարկավորում իրականացնել առաջնային ապահովվածություն ունեցող ապահովագրական պոլիսի ներքո:

Դիտում՝ 14639
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai