ՊԵԿ նախագահ. «Ամենամեծ դժգոհությունն արդարության պակասից է»

25.10.2016 | 16:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Վարդան Հարությունյանն այսօր ասել է, որ քաղաքացիների ամենամեծ դժգոհությունն արդարության եւ հավասարության պակասից է:

Այս մասին Վարդան Հարությունյանն ասել է աշխատանքային խորհրդակցության ժամանակ` նվիրված մաքսային ծառայության առաջիկա անելիքներին:

«Մաքսավորի ներկայությունը սահմանային անցակետերում պետք է հասցվի  նվազագույնի. մաքսային աշխատակիցը կարող է միջամտել միայն այն դեպքում, երբ խնդիր է առաջանում»,- նշել է նա:

ՊԵԿ ղեկավարը կարեւորել է մաքսային ծառայողի կերպարի արմատական վերափոխումը՝ սկսած մասնագիտական կարողությունների բարձրացումից մինչեւ ընդհանուր վարքագծի փոփոխություն, քանի որ «մաքսայինն այն օղակն է, որ առաջինն է շփվում երկիր մտնող յուրաքանչյուր քաղաքացու հետ»:

Նա հորդորել է բիզնեսի համար ազատականացնել ընթացակարգերը, չստեղծել  արհեստական խոչընդոտներ ներկրումների գործընթացում` միաժամանակ չթուլացնելով հսկողությունն ու խստացնելով մաքսանենգության դեմ պայքարը:

Կոմիտեի ղեկավարի դիտարկմամբ` արագ փոփոխությունների գրավականը «մեկ պատուհան» ծառայության լիարժեք ներդրումն է, ինչի արդյունքում նվազագույնի կհասցվի մաքսավորի շփումը բիզնեսի, սահմանը հատող քաղաքացու եւ զբոսաշրջիկի հետ:

«Քայլ առ քայլ իրականացնելու ենք նախանշված առաջնահերթությունները: Կարճ ժամանակահատվածում հանրությանը պետք է տեսանելի դարձնել արդյունքները: Մեկ շաբաթվա ընթացքում ակնկալում եմ նոր աշխատաոճ, նոր մոտեցումներ»,- ասել է Վարդան Հարությունյանը` ընդգծելով, որ խնդիրների լուծման գործում լինելու է խիստ եւ հետեւողական:

Դիտում՝ 4637
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai