Քննարկվում է ՀՀ-ում տրակտորների հավաքման գործարանի ստեղծումը

24.10.2016 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ասել է, որ Բելառուսի հետ հարաբերություններում առկա են փոխշահավետ համագործակցության նոր հնարավորություններ, որոնց իրագործման համար անհրաժեշտ են գործնական քայլեր:

Այս մասին Իգնատի Առաքելյանն ասել է ՀՀ-ում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հետ հանդիպմանը:

Հաշվի առնելով բելառուսական գյուղատնտեսական տեխնիկայի նկատմամբ պահանջարկի առկայությունը` կողմերը նպատակահարմար են համարել շարունակել Հայաստանում տրակտորների հավաքման գործարանի ստեղծման ուղղությամբ բանակցությունները:

Դեսպանը նշել է, որ Բելառուսում արտադրվում են նաեւ կերահավաք եւ հացահատիկահավաք կոմբայններ եւ առաջարկել ուսումնասիրել դրանց ներկրման հնարավորությունները եւս:

Իգնատի Առաքելյանը իրատեսական է համարել Հայաստանում գյուղատնտեսական մեխանիզացիայի հավաքակայանի ստեղծումը:  

Իգոր Նազարուկն էլ առանձնացրել է այն ոլորտները, որոնց ուղղությամբ Հայաստանի հետ կարող են ծավալել ակտիվ փոխգործակցություն, մասնավորապես` ընդգծելով բուսաբուծության, անասնապահության (այդ թվում` տոհմային գործի բարելավման), ջերմոցային տնտեսությունների եւ օրգանական գյուղատնտեսության զարգացման, Բելառուսից պարարտանյութերի եւ անասնաբուժական դեղամիջոցների ներմուծման ուղղությունները:

Դիտում՝ 4018
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai