Կարեն Կարապետյան. Առաջնայինը բիզնեսին չխանգարելն է

22.10.2016 | 21:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է, որ կառավարության համար առաջնային խնդիրը բիզնեսին, ստեղծագործ մարդուն, ակտիվ մարդուն չխանգարելն է:

Այս մասին Կարեն Կարապետյանն ասել է հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ժամանակ:

Նրա խոսքով՝ կառավարությունը ՀՀ գործարար միջավայրում կատարելու է որոշակի խթանողի դեր, ստեղծելու է ներդրումային հիմնադրամ՝ բիզնեսի հետ համատեղ որոշակի նախագծերում մասնակցելու եւ աշխուժություն մտցնելու համար:

«Որպեսզի վաղը մեր երկրում լինեն բարենպաստ պայմաններ զարգացման համար, խիստ անհրաժեշտ է մեր քաղաքացուն, մեր երեխաներին, մեր հաջորդ սերնդին կրթելը: Վաղվա օրը գրագետ մարդու օր է»,- ընդգծել է վարչապետը:

Անդրադառնալով կոռուպցիայի խնդրին՝ Կարեն Կարապետյանն ասել է, որ «դրա դեմ պայքարի մեջ խիստ անհրաժեշտ է մաքսիմալ վերացնել այն միջավայրը, որը ստեղծում է այդ հնարավորությունը»:

Նա հայտարարել է, որ կոռուպիցայի վերացման ուղղությամբ իրականացվելու են գործողություններ հարկային եւ մաքսային դաշտերում, կառավարության որոշումներում, գնումների, օտարերկրյա ֆինանսավորման, ինչպես նաեւ բիզնեսի համար հավասար եւ պարզ պայմաններ ստեղծելու դաշտում:
Կառավարության ղեկավարը ներկայացրել է նաեւ Հայաստանի զարգացման իր տեսլականը:

«Հինգ, տաս, տասնհինգ տարի հետո մեր երկիրը տեսնում եմ հայկական: Մենք՝ հայերս, շատ հետաքրքիր եւ տաղանդավոր ազգ ենք, բայց շատ դեպքերում մեզ պակասում է պրագմատիզմը»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Դիտում՝ 3641
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai