«Անձնական իրավաբան»-ի դիմաց վճարումը կիրականացվի ՎՏԲ-Հայաստան Բանկում

21.10.2016 | 16:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Եվրոպական իրավաբանական ծառայություն» ընկերությունը Հայաստանի շուկայում գործարկել է «Անձնական իրավաբան» ծառայության հավաստագրերի վաճառքը, որի դիմաց վճարումներն իրականացվում են ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով:

Ինչպես տեղեկացրել են բանկում, «Անձնական իրավաբան» ծառայությունը համալիր իրավաբանական ծառայությունների մատուցման հավաստագիր է, որը նախատեսված է ցանկացած քաղաքացու համար:

««Եվրոպական իրավաբանական ծառայություն»-ը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել իրավաբանական ծառայություններ ստանալու հավաստագրեր ՀՀ ամբողջ տարածքում եւ վճարել ծառայությունների դիմաց ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերի միջոցով` համաձայն ընտրված փաթեթի:  Ձեռք բերված հավաստագրերը վավեր են 1 տարվա ընթացքում»,- նշել են բանկում:
 
Հավաստագրերով իրավաբանական խորհրդատվությունը կիրականացվի հեռահար կերպով (հեռախոսային խորհրդատվություն, e-mail-ի կամ Skype-ի միջոցով) շուրջօրյա եւ հայկական օրենսդրության բոլոր ոլորտների վերաբերյալ` ըստ ընտրված փաթեթի:

«Անձնական իրավաբան» ծառայությունը նորարարական պրոդուկտ է ինչպես իր ձեւաչափով, այնպես էլ` բովանդակությամբ: Այն շուրջօրյա իրավաբանական աջակցություն է, որը հասանելի է հաճախորդներին շաբաթվա ցանկացած օր ողջ տարվա ընթացքում՝ առանց տոների եւ հանգստյան օրերի: Այս պրոդուկտի շնորհիվ լուծվում է շատ կարեւոր հարց՝ բնակչության իրավական գրագիտության եւ ակտիվության բարձրացումը: Այս ծառայությունը քաղաքացու իրավական պաշտպանությունն ու հենարանն է, որը հասանելի է աշխարհի ցանկացած կետից»,- նշել են բանկում:

Դառնալով «Եվրոպական իրավաբանական ծառայության» հաճախորդ` քաղաքացին ազատվում է կոնկրետ մասնագիտացման իրավաբան գտնելու անհրաժեշտությունից, ընդունելությունների հերթագվելու եւ իրավաբանի ժամանակացույցի հետ հարմարվելու անհրաժեշտությունից: 

Դիտում՝ 14596
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai