Յունիբանկն անցկացրել է քարտապանների համար ակցիայի 1-ին խաղարկությունը

21.10.2016 | 12:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Յունիբանկը «Դուք ծախսում եք` մենք գումար ենք նվիրում» ակցիայի շրջանակում 1000 միավոր կուտակած քարտապանների միջեւ անցկացրել է 3 հատ IPhone SE հեռախոսների խաղարկություն:

Հաղթողներն ընտրվել են վիճակահանությամբ` մասնակիցների ցանկից բանկային քարտի համարի պատահական ընտրությամբ:

Բանկում նշել են, որ խաղարկությունները լինելու են շարունակական եւ անցկացվելու են 1000 միավոր կուտակած քարտապանների միջեւ եռամսյակը մեկ:  

«Դուք ծախսում եք` մենք գումար ենք նվիրում» ակցիայի շրջանակում քարտով գործարքներ կատարելիս կուտակվում են բոնուսային միավորներ: Քարտապանի կողմից վճարված գումարի յուրաքանչյուր 1000 դրամի դիմաց տրամադրվում է երկու միավոր, որոնց դիմաց կարելի է ստանալ դրամական միջոցներ` 1 միավորը հավասար է 1 դրամի:

Բոնուսային միավորները շնորհվում են Հայաստանում եւ արտերկրում Յունիբանկի VISA եւ ArCa քարտերով կանխիկ եւ անկանխիկ ձեւով կատարված գործառնությունների համար (բացառությամբ` վիրտուալ գործարքների): Եռամսյակը մեկ հաճախորդի քարտային հաշվին հաշվեգրվում է կուտակված միավորներին համարժեք դրամ, եթե կուտակված միավորները գերազանցում են 500-ը:

Միավորների վերաբերյալ տեղեկատվությունը քարտապանները ստանում են անվճար SMS հաղորդագրության միջոցով` յուրաքանչյուր հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Դիտում՝ 5381
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai