ՀՀ-ն ավտոմոբիլաշինության ոլորտում կհամագործակցի ԱՊՀ երկրների հետ

20.10.2016 | 14:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում համաձայնություն է տվել «ԱՊՀ մասնակից պետությունների` ավտոմոբիլաշինության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

ՀՀ ներդրումների եւ տնտեսական զարգացման նախարար Սուրեն Կարայանի  փոխանցմամբ` համաձայնագրի կնքումը հնարավորություն կընձեռի իրավահավասարության եւ փոխշահավետության հիման վրա ԱՊՀ մասնակից պետությունների շրջանակում զարգացնել ավտոմոբիլային արդյունաբերությունը, ստեղծել ճյուղային կոոպերացիայի զարգացման համար բարենպաստ պայմաններ, բարձրացնել գործարար ակտիվությունը:

Համաձայնագրով նախատեսվում է նաեւ ավտոմոբիլային արդյունաբերության համագործակցության գերակա ուղղությունների սահմանում եւ համաձայնեցում, համատեղ ծրագրերի ու նախագծերի ցանկերի ձեւավորում, ինչպես նաեւ տեխնիկական կանոնակարգման բնագավառում ավտոմոբիլաշինության իրավակարգավորիչ ապահովման նորացմանն ուղղված ուղղությունների համաձայնեցում:

Դիտում՝ 5497
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai