Հունվար-սեպտեմբերին գրանցվել է 1,6% տնտեսական ակտիվություն

20.10.2016 | 13:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2016թ. հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, հանրապետությունում արձանագրվել է 1,6% տնտեսական ակտիվություն:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2016թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 7,1%-ով, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը՝ նվազել 2,6%-ով, իսկ շինարարության ծավալը՝ 9,3%-ով:

Միեւնույն ժամանակ, առեւտրի շրջանառությունն այս ամիսներին կրճատվել է 0,1%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ ավելացել 8,1%-ով:

Սպառողական գների ինդեքսը Հայաստանում հաշվետու ամիսներին նվազել է 1,6%-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 0,1%-ի չափով: 2016թ. հունվար-սեպտեմբերին գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ 2,2%-ի չափով:

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հունվար-սեպտեմբերին ավելացել է 5,7%-ով: Ընդ որում, ներմուծման ծավալը նվազել է 0,8%-ով, իսկ արտահանման ծավալը՝ աճել 19,6%-ով:

Դիտում՝ 2905
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai